Կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին

Ռազմիկ Բեգլարյան

տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք, 209 ա սենյակ
  • (+374) 10  52 95 21

Պատմությունը և նպատակը

1959 թվականին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցների և պրո‎ֆ. Զ.Խ. Դիլանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց կաթնամթերքի պրոբլեմային լաբորատորիան, որը կաթնամթերքի արտադրության առաջնակարգ գիտական կենտրոն էր ԽՍՀՄ-ում, մինչև 1987թ. այն ղեկավարել է պրո‎ֆ. Զ.Խ. Դիլանյանը, իսկ 1987 թվականից առայսօր ղեկավարում է տեխն. գիտ. դոկտոր, պրո‎ֆ.‎‎‎‎‎‎‎ Ռ.Ա. Բեգլարյանը:
Առաջին անգամ լաբորատորիայում է ուսումնասիրվել ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգիա-մորֆոլոգիական, գենետիկական (ժառանգական` ԴՆԹ, ՌՆԹ), կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, կառուցվածքա-մեխանիկական հատկությունների, երկրորդային հումքի (շիճուկ, յուղազուրկ կաթ), կաթնամթերքի որակի (սննդային, կենսաբանական, էներգետիկ արժեք) և անվտանգության ցուցանիշների վրա (պրո‎ֆ.Զ. Դիլանյան, Ռ. Բեգլարյան, Կ. Մակարյան, Ռ. Սարգսյան, Ա. Բեգլարյան):

Կենդանական ծագման մթերքի և կաթնաթթվային մանրէների գենո‎ֆ‎‎‎‎‎‎‎‎‎‎ոնդի բաժինը նեկայումս մշակում է կովի, այծի, ոչխարի կաթից, բուսական ծագման հումքից, դրանց խառնուրդներից մանկական դիետիկ, թթու կաթնամթերքի և պանրի պատրաստման անթափոն տեխնոլոգիաներ, սննդի նպատակներով երկրորդային հումքի (թան, շիճուկ, յուղազուրկ կաթ) օգտագործման եղանակներ: Օգտագործվում են տեղական բարձր էկոլոգիական պոտենցիալ ունեցող մանրէների մակարդներ և պատրաստուկներ:

Գիտակիրառական հետազոտությունները վերաբերում են բիֆ‎իդոբակտերիաների, բուսական ծագման միջավայրից էպի‎ֆիտ կաթնաթթվային մանրէների, նոր շտամների ընտրությանը, նույնականացմանը, հավատարմագրմանը, գենոֆոնդի ընդլայնմանը, տարբեր գործոնների (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական) ազդեցության մեխանիզմի ուսումնասիրությանը (բջջային մակարդակով), նոր ֆերմենտային պատրաստուկների, կենսաբանական ակտիվ նյութերի, կաթնամթերքի մերանների ստացմանը, դրանք անվտանգ, բարձրորակ նոր մթերքների արտադրությունում ներդնելուն:
Լաբորատորիան գիտական, ուսումնական բազա է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ‎ ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, լաբորատոր պարապմունքներ և գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար: Ամբիոնի և լաբորատորիայի բազայի վրա պատրաստվել և հրատարակվել են 5 ուսումնական ձեռնարկ, տասնյակ բրոշյուրներ, 1200-ից ավելի գիտական հոդվածներ,պաշտպանվել են 8 դոկտորական և 120-ից ավելի թեկնածուական ատենախոսություններ, ստացվել են 9 տասնյակից ավելի հեղինակային վկայագրեր, գյուտերի արտոնագրեր, պատենտներ, 50 տեխնիկական պայմաններ, հրահանգներ, մշակվել են 65 տեսակի կաթնամթերքների, մսամթերքների, ձկնամթերքների տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են արտադրության մեջ (Գոռնի, Հայկական, Արցախ, Զովաշեն և այլ պանիրներ, Արաքս, Մասիս, Անարեքս և մսային և ձկնային հումքից և ենթամթերքներից պահածոների արտադրության եղանակով և այլն):
Լաբորատորիայի կողմից վերջին 2 տարիների ընթացքում առանձնացվել են 50-ից ավելի կաթնաթթվային բակտերիաների շտամներ, որոնք պահպանվում են լաբորատորիայում ավանդագրված մանրէների թանգարանային հավաքածուում: Լաբորատորիայում հետազոտական աշխատանքներ է կատարվում լակտոլոզի, գետնախնձորի, սոյայի կաթի, տարբեր տեսակի պրո և պրեբիոտիկների, կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործմամբ կաթնամթերքների արտադրության ոլորտում որպես ‎ֆունկցիոնալ հավելում կաթնաթթվային մանրէների աճի ու զարգացման և ‎ֆունկցիոնալ սննդամթերքների արտադրության համար:
Լաբորատորիայի աշխատակիցները մեծ ծավալի խորհրդատվական աշխատանքներ են կատարում, անցկացնում սեմինարներ, ուսուցողական դասընթացներ գյուղացիական, ‎ֆ‎երմերային տնտեսությունների, կաթ, միս, ձուկ արտադրող և վերամշակող ձեռնարկությունների աշխատակիցների համար՝ նրանց տրամադրելով խորհրդատվական նյութեր ժամանակակից տեխնոլոգիայի և տեխնիկայի, սննդամթերքի անվտանգության, փորձաքննության, ստանդարտացման և սերտիֆիկացման վերաբերյալ: