Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոն

Կարինե Սարգսյան

Կենսաբ․ գիտ․ թեկնածու

Կենտրոնի տնօրեն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 315 սենյակ
  • (+374) 12 56-20-01, ներքին` 3-34
  • [email protected]

Պատմությունը և նպատակը

Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիան հիմնադրվել է 2009 թվականին, որի համար բազա է հանդիսացել 2005 թվականից գործող էկոլոգիական հիմնախնդիրների պրոբլեմային լաբորատորիան: Հիմնադրման օրվանից մինչև 2009թ. լաբորատորիան ղեկավարել է պրոֆեսոր Է.Մ.Հայրապետյանը: 2010 թվականից այն ղեկավարում է գյուղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Մ.Հ.Գալստյանը: Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիան իր առջև խնդիր է դրել հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում և հատկապես տեխնածին աղտոտված գոտիներում դաշտային փորձերի և լաբորատոր հետազոտությունների հիման վրա մշակել և արտադրությանն առաջարկել էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման նորագույն տեխնոլոգիաներ:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ պրոբլեմային լաբորատորիան վերանվանվել է Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոն:

Այժմ կենտրոնում աշխատում են 10 գիտաշխատողներ, ովքեր իրենց արտադրական և գիտական կարողություններով նպաստում են կենտրոնի առջև դրված հիմնախնդիրների կարգավորմանը:

Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության կենտրոնի հետազոտությունների արդյունքներով առաջարկվում է.
Հանրապետության տեխնածին աղտոտված հողատարածքներում (Վանաձորի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Հրազդանի, Արարատի, Կապանի, Քաջարանի, Ագարակի լեռնամետալուրգիական կոմբինատների և ցեմենտի գործարանների հարակից տարածքներ) գյուղատնտեսական մշակաբույսերի պարարտացումն իրականացնել բնական հանքային հումքատեսակներ ցեոլիտի, հրաբխային խարամի կամ բենտոնիտի 6-9 տ/հա և օրգանական պարարտանյութ համարվող կենսահումուսի 6-8 տ/հա չափաքանակների կիրառմամբ, որի դեպքում ստացված եգիպտացորենի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բարձր բերքի մեջ տոքսիկ նյութերի պարունակությունը նվազում է 2,6-6,9 անգամ, իսկ սննդամթերքը լրիվ համապատասխանում է էկոլոգիա տոքսիկոլոգիական նորմատիվներին և համարվում էկոլոգիապես անվտանգ սննդամթերք:

Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության կենտրոնը համագործակցում է Ֆրեզնոյի, Նյուջերսիի համալսարանների (ԱՄՆ), Վարշավայի ագրարային համալսարանի (Լեհաստան), Հոլանդիայի ջրային հիմնահարցերի կառավարման գիտական կենտրոնի, Հարավային Կովկասի չոր և կիսաչոր բնապահպանության և ագրոկենսաբազմազանության պահպանմանն ուղղված տարածաշրջանային կենտրոնների հետ: