
Ոսկանյան Աշոտ Երջանիկի
տնտ.գիտ.թեկն., դոցենտ
Կենտրոնի տնօրեն
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 242 սենյակ, - (37491) 21 54 57, ներքին՝ 2-55
- ashot.voskan@gmail.com
ՀՀ պետական բյուջեից «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» բազային ֆինանսավորմամբ 2012թ. դեկտեմբերի 30-ից ՀԱԱՀ Գիտության դեպարտամենտի կազմում, որպես կառուցվածքային ստորաբաժանում, գործում է «Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը»:
Տնօրենն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Երջանիկի Ոսկանյանը: Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներում ընդրկված են 20 գիտաշխատողներ, որից` 4 տնտեսագիտության դոկտոր, 10 տնտեսագիտության թեկնածու և 7 հայցորդ ու մասնագետ:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի գիտաշխատողները հետազոտական գործունեություն են իրականացնում հետևյալ ուղղություններով.
- ՀՀ գյուղատնտեսության պետական կարգավորման քաղաքականության գործիքների և կառուցակարգերի կատարելագործումը (գիտ. ղեկավար Ս. Ս. Ավետիսյան): Հետազոտության նպատակն է ՀՀ ագրարային ոլորտի ներկա վիճակի վերլուծության և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ներկայացնել ագրարային ոլորտի պետական կարգավորման առավել արդյունավետ գործիքներ և դրանց կիրառման կառուցակարգեր:
- ՀՀ գյուղատնտեսությունում ռիսկերի գնահատման և ապահովագրական համակարգի ներդրման կառուցակարգերի մշակում (գիտ. ղեկավար Ա. Ե. Ոսկանյան): Աշխատանքի նպատակն է ռիսկերի գնահատման և գյուղատնտեսության ապահովագրության միջազգային փորձի ուսումնասիրման, գյուղատնտեսական ռիսկերի գնահատման մեթոդաբանության և ցուցանիշների համակարգի մշակման, գյուղատնտեսության ապահովագրության ներդրման խոչընդոտների բացահայտման, դրանց կանխարգելման տարբերակների առաջարկման, ապահովագրական սակագների հաշվարկման, պետական աջակցության ձևերի ընտրության, սուբսիդիաների սահմանաչափերի սահմանման, իրավական դաշտի կարգավորման մոտեցումների հիման վրա մշակել ՀՀ-ում գյուղատնտեսական ռիսկերի գնահատման և ապահովագրական համակարգի ներդրման համապատասխան կառուցակարգեր:
- ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման 2014-2024թթ. զարգացման ծրագրի մշակում (գիտ. ղեկավար Հ. Ս. Ջավադյան): Հետազոտության նպատակն է փոքր չափեր ունեցող տնտեսությունների հողային, ջրային և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ներդրանքների մատակարարման, արտադրանքի իրացման, վարկավորման, ապահովագրության, նրանց փոխհարաբերությունների ու օրենսդրության կատարելագործման, կոոպերացիայի տարբեր ձևերի զարգացման հիմունքների և ծրագրի մշակումը:
Հետազոտական կենտրոնի աշխատակիցները նշված թեմաների շուրջ հրատարակել են ավելի քան 20 գիտական հոդված, հանդես եկել գիտաժողովներում:
Բացի հետազոտական գործունեությունից, ԱՔՏ ՀԿ-ն նախատեսում է ՀՀ տնտեսության, մասնավորապես` ագրարային ոլորտի կառավարման առավել հրատապ հիմնախնդիրների վերաբերյալ գիտական բանավեճերի, սեմինարների և հրապարակային դասախոսությունների անցկացում, արտերկրի համապատասխան կառույցների հետ համագործակցության զարգացման ծրագրերի իրականացում:
2017-ից մեկնարկել է «ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ուղիները» հետազոտական ծրագիրը:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը համագործակցում է ԵԱՏՄ անդամ-երկրների համանման գիտական կենտրոնների հետ: