Երեկ՝ մարտի 15-ին, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ Բելլա Գրիգորյանը հերթական գործնական դասն է անցկացրել ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունում, այս անգամ՝ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ ծրագրով սովորող Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների (2-րդ սերունդ) մասնակցությամբ։ Խաղողի վազերի ուսուցողական էտին մասնակցում էր նաեւ նույն ամբիոնի դոցենտ Արտեմ Օհանյանը:
Ուսանողները մեծ եռանդով էին կատարում խաղողի վազի էտը՝ այգում ստացած գործնական գիտելիքները մեծ հետաքրքրությամբ համադրելով յուրացրած տեսական գիտելիքների հետ։
Գործնական դասի ընթացքում ուսանողները ծանոթացան էտի կատարման նպատակին, վազի ձեւավորման՝ այգեթաղ կատարող շրջաններում կիրառվող համակարգին, չոր կապին, բերքատու եւ փոխարինող մատ էտի սկբունքին: Դոցենտ Գրիգորյանը գոհունակությամբ նշում է, որ բոլոր ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել գործնական դասին:
Ուսանողների ակտիվ, շահագրգիռ եւ լրջմիտ մասնակցությունը ՀԱԱՀ համակարգում դուալ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման եղանակի ներդրման հաջողության բազմաթիվ օրինակներից մեկն է, հաջողություն, որ առավելեւս երաշխավորված է Բելլա Գրիգորյանի նման արհեստավարժ նվիրյալների շնորհիվ։