Archives: Events

Ինչպես դառնալ գերազանց դասախոս

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 245 լսարանում Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանը կներկայացնի Նիդեռլանդների Ռադբաուդի համալսարանում օգոստոսի 5-9-ը տեղի ունեցած «Ինչպես դառնալ գերազանց դասախոս» ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերած իր փորձառությունը:    

Read More

AgTech Incubator: Դիմումներն արդեն ընդունվում են

ՀԱԱՀ AgTech ինկուբատոր դասընթացի մասնակցության համար արդեն կարող եք դիմել: Ծրագիրը գործարկվել է ՀԱԱՀ-ի և ICARE-ի համատեղ ջանքերով, UNDP ImpactAim, Armenia National SDG Innovation Lab, ADB Ventures, Russia Trust Fund և Nation in Action Initiative-ի աջակցությամբ: Վերապատրաստման գլխավոր նպատակն է աջակցել սթարթափ գործարարության զարգացմանը և ստեղծել հյուրընկալ հասարակություն ոլորտի հիմնադիրների համար: 10-շաբաթյա կուրսը կավարտվի հոկտեմբերի […]

Read More

Պտղաբուծության զարգացման ազգային համաժողով

Շեն ԲՀԿ-ն և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հրավիրում են մասնակցելու Պտղաբուծության զարգացման ազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվում է շվեյցարական HEKS-EPER կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության զարգացում Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերում» ծրագրի շրջանակում։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 09:00–ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում (Երևան, Տերյան 74)։

Read More

Արենի գինու փառատոն

Արենի գինու փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Արենի գյուղում: Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել հայկական ամենահամեղ գինիներից՝ պատրաստված գինու «Արենի» սորտից և հայկական պանիր, ինչպես նաև կվայելեն հայկական ազգային երաժշտությունը ու կմասնակցեն բազում մրցույթների:

Read More

«Ծրագրի կառավարման հիմունքները» թեմայով դասախոսություն

Սեպտեմբերի 24-ին, ժ. 12:30-ին առաջին մասնաշենքի 425 լսարանում տեղի կունենա «Ծրագրի կառավարման հիմունքները» թեմայով դասախոսություն: Հրավիրյալ դասախոսը Ափիարմի ընկերության ծրագրերի կառավարիչ Ադելինա Զարգարյանն է:

Read More