Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներքոհիշյալ փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով.
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի պաշտոնական էլհասցեով այն մասին, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի ուսանող է
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- Անգլերենի եւ/կամ իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1 մակարդակ, առկայության դեպքում TOEFL-ի սերտիֆիկատ, ՀԱԱՀ լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 18-ը:
Օգտակար հղումներ.
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ` https://www.ual.es/
Տեղեկություն ներգնա ուսանողների համար՝ https://www.ual.es/en/comunidad/estudiantes-internacionales?idioma=en_GB
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկ https://www.ual.es/application/files/9016/2149/6904/UAL_-_Courses_taught_in_Engliss-French-German_2021-22.pdf
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR0q53q5IieJaJo5xOC_kPMi9Pe1JFfVXNMeAN1dYzyccU7NooJEyWM7IE0
Ակադեմիական օրացույց՝ https://www.ual.es/en/estudios/academiccalendar?idioma=en_GB
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։ Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Սուսաննա Հայրապետյանին՝ [email protected] էլհասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։