Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչեւ 3 ամիս) անցնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճեն
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. առկայության դեպքում իմացությունը հաստատող փաստաթուղթ
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 24-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

Ուսման համար դիմող ուսանողները վիզայի ստանալու համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանատուն։ Մինչեւ 3 ամիս տեւող փորձուսուցման համար դիմածները վիզան կարող են ստանալ Հայաստանում։