Շարունակվում են անասնաբույժների վերապատրաստման դասընթացները

ՀՀ Լոռու մարզպետարանի  նախաձեռնությամբ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Լոռու մարզպետարանի համագործակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում օրերս անցկացվեց հերթական դասընթացը: Այն վարեցին ՀԱԱՀ-ի Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանը եւ նույն ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արեւիկ Ազիզյանը: Մարզում մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակի բարձրացմանը միտված այս դասընթացը  ընդգրկում էր  հետեւյալ թեմաները՝

  1. «Ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված պահանջվող սանիտարահիգիենիկ պայմաններում իրականացվող կթի կազմակերպում: Մինչեւ կաթի մթերումը կաթի ճիշտ պահպանման  եւ պահեստավորման պահանջները»,
  2. «Կաթնային եւ մսակաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր կենդանիների կերակրումը,  խնամքը  եւ պահվածքը»:

Մասնաճյուղի ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած նիստերի դահլիճն ապահովեց հետաքրքիր ու բովանդակալից դասընթացի անցկացման գործնական արդյունավետությունը: