Hovik_photo

Հովիկ Սայադյան

Ծնվել է՝ 1971 թվականի հոկտեմբերի 21-ին

«Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպություն», կայուն հողօգտագործման խորհրդատու, աշխ.գիտ․դոկտ․, պրոֆեսոր

Կրթություն և վերապատրաստում

1994-1997 թթ. ԵՊՀ, ֆիզիկական աշխարհագրության ամբիոն, ասպիրանտ
1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետը, դիպլոմավորված մասնագետ։

Աշխատանքային փորձ

2021 թ․ փետրվարից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ), «Եվրոմիությունը Սևանի համար» ծրագրի «Կայուն հողօգտագործման» խորհրդատու
2010 թվականից ԵՊՀ, ֆիզիկական աշխարհագրության ամբիոն, դոցենտ, 2014 թ.-ից նույն ամբիոնի պրոֆեսոր
2016 թ․ մայիսից-2020 թ. դեկտեմբեր, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Հողերի և անտառների կայուն կառավարումը Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ԳԷՀ-ՄԱԶԾ լիածավալ ծրագրի համակարգող
2016 թ․ մայիս-2018 թ․ սեպտեմբեր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Արտաքին կապերի դեպարտամենտ, խորհրդատու
2010 թ․ սեպտեմբերից-2016 թ․ մայիս Հայաստանի պետական ագրարային համալսարան (2013 թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարան), Արտաքին կապերի դեպարտամենտի պետ
2005 փետրվար- 2010 թ. Հայկական գյուղատնտսական ակադեմիա (ՀԳԱ, 2005 թվականի հունվարից Հայաստանի պետական ագրարային համալսարան-ՀՊԱՀ), Արտաքին կապերի դեպարտամենտի պետ, ՀԳԱ-ի Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնների դոցենտ
2003 թ. սեպտեմբեր Հայկական գյուղատնտեսական ակադեմիա (ՀԳԱ), Արտաքին կապերի բաժնի վարիչ, ՀԳԱ-ի Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս
2001 թ. սեպտեմբեր ՀԳԱ, Արտաքին կապերի բաժնի վարիչ, Ագրոէկոլոգիայի ամբիոն, դասախոս
1998-2000 թթ. ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչություն, Հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոնի պետի տեղակալ
1997- 1998 թթ. Երևանի պետական համալսարան, Աշխարհագրական ֆակուլտետ, Հիդրոօդերևութաբանական և կենսաաշխարհագրական առարկաների դասախոս
1996-1998 թթ. ՀՀ Հիդրոօդերևութաբանության օպերատիվ կենտրոն, Ջրային կանխատեսումների բաժին, առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի վարիչ
1996-1997 թթ. ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչություն, Հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոն, առաջին կարգի մասնագետ
1995-1996 թթ․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչության Հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոն, մասնագետ
Դրամաշնորհներ
1. Եվրոմիության Տեմպուս ծրագրի դրամաշնորհ «Աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաները Արևելյան հարևանության երկրների կայուն զարգացման համար» (GIDEC- 511322-TEMPUS-1-2010-1-SE-TEMPUS-JPCR)
2. «Էրասմուս-մունդուս Արտաքին համագործակցության պատուհան Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար» ծրագրի դրամաշնորհ Տուսկիայի համալսարանում ակադեմիական փոխանակում իրականացնելու համար: Մարտ 17-Ապրիլ 16, Վիտերբո, Իտալիա
3. Եվրոմիության Տեմպուս ծրագրի դրամաշնորհ «Կիրառական գյուղատնտեսական գիտություններ» (MAPB-159340-TEMPUS-1-2009-1-ES-TEMPUS-JPGR):
4. Heinz Fehr Co&KG մասնավոր ընկերության, Կասսելի համալսարանի /Գերմանիա/ և Եվրոնատուրա հիմնադրամի դրամաշնորհը ՀՊԱՀ-ի Բալահովիտի ուսումնաարտադրական տնտեսությունում կաթի վերամշակման արտադրության հիմնադրման համար, 2008-2010 թթ.
5. Գերմանիայի բնապահպանության դաշնային գործակալության (BfN) դրամաշնորհը Հայաստանում «Լանդշաֆտային պլանավորում» հայեցակարգի ներդրման նպատակով: Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի համատեղ ծրագիր, 02.2007-05.2008
6. Ֆոլկսվագեն հիմնադրամի 3 տարվա դրամաշնորհ «Սևանա լճի /Հայաստան/ ափամերձ հատվածների կայուն կառավարման չափանիշների մշակումը բուսականության, որպես բիո-ինդիկատորի հիման վրա և հեռազննման ու աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կիրառմամբ» (SEMIS). 01.01. 2006 – 31.12. 2008), Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Գերմանիայի Հոհենհայմի համալսարանի Լանդշաֆտի և բույսերի էկոլոգիայի ինստիտուտի համատեղ ծրագիր
7. Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) դրամաշնորհը ՀՊԱՀ-ում անտառագիտության ամբիոնի հիմնադրման և անտառագիտական կրթության զարգացման համար, 11.2003-30.04.2007 թ.
8. Եվրոմիության Տեմպուս կրթական փոխանակման «Բնօգտագործման էկոնոմիկա» ծրագրի դրամաշնորհ` Աշխարհագրական տեղակատվական համակարգերը/ԱՏՀ/ և Հեռահար ուսումնասիրության մեթոդները անտառային տնտեսության մեջ, Անտառային օդերևութաբանություն և կլիմայագիտություն առարկաների դասավանդման փորձի փոխանակման նպատակով: Վիեննայի /Ավստրիա/ Գյուղատնտեսական գիտությունների համալսարանի Անտառագիտության ֆակուլտետ, 02-30.05.2005
9. Շվեյցարիայի ազգային հիմնադրամի (SNF) դրամաշնորհը 2004 թ. «Նյութերի հոսքի վերլուծություններ» ConAccount հանդիպման համար, Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ, Ցյուրիխ, 10 -12.10, 2004.
10. ԱՄՆ պետդեպարտամենտի Կրթական և մշակութային փոխանակում դրամաշնորհը` Դենվերի Կոլորադոյի համալսարանի Դր. Ռաֆայել Մորենո-Սանչեսի հետ համատեղ հետազոտություններ և հրապարակումներ կատարելու և Ժայռոտ լեռների հետազոտական կայանում ու Ֆորտ Կոլլինսի Կոլորադոյի պետական համալսարանում պրակտիկա անցնելու համար, 16.02-16.06, 2004
11. Շվեդական ինստիտուտի դրամաշնորհը որպես հյուր-հետազոտող Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարան այցելելու համար
12. Շվեյցարիայի ազգային հիմնադրամի (SNF) դրամաշնորհը մասնակցելու «Նոր կրթական միջավայր. Նոու-հաու հաբը խառը ուսուցման համար» 5-րդ միջազգային կոնֆերանսին: Լյուցեռն, մայիսի 26-28, 2003
13. ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF) և Առաջատար տեխնոլոգիաների հայկական ազգային հիմնադրամի դրամաշնորհ (NFSAT)՝ մասնակցելու Լանդշաֆտային էկոլոգիայի սիմպոզիումին. Լինկոլն, Նեբրասկա, ապիլի 23-27,2002
14. Շվեդական ինստիտուտի դրամաշնորհ` Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի Անտառագիտության ֆակուլտետում անտառագիտական դասընթացների մասնակցելու համար, 15.08.2000-31.05.2001
15. Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) դրամաշնորհ` Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանում` աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման դասընթացների մասնակցելու համար, 15.08.1999-15.01.2000
16. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դրամաշնորհ` «Հայաստանի անտառները. Կառավարումը, օգտագործումը և պահպանությունը» մենագրությունը պատրաստելու համար, 1999
17. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դրամաշնորհ` «Սևանա լիճ. Անցյալը, ներկան և ապագան» մենագրությունը պատրաստելու համար, 1999:

Գիտական գործունեություն

2014 թ. պրոֆեսոր (Աշխարհագրություն)
2012 թ. աշխարհ.գիտ. դոկտոր (Գեոէկոլոգիա)
2005 թ. դոցենտ
1997 թ. աշխարհ.գիտ. թեկնածու (Ֆիզիկական աշխարհագրություն)

Լեզուների իմացություն

Անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն

Հավելյալ տեղեկություն

Microsoft Word; Excel; Access; Power Point; ArcView GIS 3.2, Spatial Analyst, Network Analyst, Image Analyst, 3D Analyst; Erdas Imagine, ArcGIS 10.0, AutoCAD, Introduction to MapInfo, Front Page

Պարգևատրումներ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ոսկե մեդալ»՝ Ագրարային կրթության և գիտության մեջ ներդրած ավանդի և ՀԱԱՀ-ի հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ, Երևան, 23.10.2015

Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի 80-ամյա հոբելյանի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար, 22.10.2010

Հայաստանի պետական ագրարային համալսարանի շնորհակալագիրը՝ Ագրարային կրթության և գիտության մեջ ներդրած ավանդի և ՀՊԱՀ-ի հիմնադրման 75-ամյա հոբելյանի առթիվ: Երևան, 03.11.2005

2008 թ. Տարվա Մարդը գիտության մեջ: Ամերիկյան կենսագրական ինստիտուտ, 2008:

Հասարակական գործունեություն
1994 թվականից Հայաստանի կանաչների միության անդամ
2008 թվականից Հայկական աշխարհագրական ընկերության գիտքարտուղար
2010 թվականից «Կանաչ արահետ» ՀԿ-ի անդամ:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 70 գիտական հոդվածների, 9 մեթոդական ցուցումների /ուղեցույցների, 1 դասագրքի, 1 ուսումնական ձեռնարկի (համահեղինակ), դասախոսությունների 2 ժողովածուի/բառարան (համահեղինակ), 1 մենագրության (համահեղինակությամբ) և 1 մենագրության: