Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ագրարային համալսարանն ընտրվել է այս խորհրդի անդամ։
Միջոցառման մասնակիցների թվում էին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, որոնք հանդես եկան ողջույնի խոսքով։ Փոխվարչապետ Համբարձումյանը խորհրդի գործունեությունը գնահատեց որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ հարթակ, որը նպաստել է երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը։
«Հայաստանի ներդրումային միջավայրը` հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով փորձագիտական քննարկման փորձագետներն էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը եւ Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Նիկա Մանուկովան։
Գործունեության 15 տարվա ընթացքում Հայաստանի ներդրումային խորհուրդը նախաձեռնել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ավելի քան 25 օրենսդրական բարեփոխում։