Այսօր՝ մարտի 12-ին, ավարտական աշխատանքներ էին պաշտպանում Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ կրթական ծրագրով, շինարարություն մասնագիտացմամբ հեռակա համակարգի վեցերորդկուրսեցիները: Դիմելով օրվա«մեղավորներին» հանձնաժողովի նախագահը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական հարցերի ազգային համակարգող, կ. գ. թ. Վահան Ամիրխանյանը նկատեց. -Մեր գյուղատնտեսական միտքը Ագրարայինում է կերտվում: Համոզված եմ, որ բավականաչափ գիտելիք եք ձեռք բերել [...] Read More
Այսօր՝ մարտի 11-ին, այս խոսքերով ամփոփեց իր տպավորությունները հանձնաժողովի նախագահը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ, տ.գ.թ. Գեւորգ Մանուկյանը: Ավարտական աշխատանքներն էին պաշտպանում հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության հեռակա համակարգի 6-րդ կուրսեցիները: Թեմաները լայն ընդգրկում ունեին՝ աշխարհատեղեկատվական համակարգերի կիրառման հնարավորություններից մինչեւ հողային կոոպերատիվների ստեղծման հեռանկարներ, մինչեւ կադաստրային գնահատում, հողերի հաշվառում: Երիտասարդները աշխատանքները կատարել էին ըստ պատշաճի, մատուցումը սահիկների [...] Read More
«Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի գործընկերություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» նախագիծը պաշտոնապես մեկնարկել է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին՝ Էրազմուս + -ի՝ «Կարողությունների զարգացումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակն է հաղթահարել այգեպտղաբուծության բնագավառում թվային հմտությունների առկա պակասը՝ գյուղատնտեսական միջին մասնագիտական կրթության կարողությունների զարգացման միջոցով բարելավելով թվային տեխնոլոգիաների ինտեգրացված կիրառման [...] Read More
Այսօր՝ մարտի 7-ին, հյուրընկալել էինք Գավառի գյուղատնտեսական քոլեջի անասնաբուժություն-4-րդ եւ կաթ-կաթնամթերքի տեխնոլոգիա-3-րդ կուրսերի ուսանողներին: Նրանք իրենց դասախոսների եւ մեր մասնագետների ուղեկցությամբ եղան նախ հրուշակագործության, գարեջրի արտադրության ուսումնական լաբորատորիաներում: Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում հիշվող փորձեր (անգամ սեփական մաշկի վրա) հրաբխային հրավառություն սադրեցին եւ կարողացան եզրահանգումներ անել տեսած - կատարվածի մասին: Հաջորդ հանգրվանը գյուղատնտեսական դրոնների կենտրոնն էր, միանգամայն [...] Read More
Ագրիթեք սրահում երեկ՝ մարտի 6-ին, տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող ագրոանտառաբուծության վերաբերյալ սեմինարաշարի հերթական սեմինարը՝ առկա-հեռավար հիբրիդային ձեւաչափով: ՀԱԱՀ-ում ծրագրի համակարգող, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց սեմինարի թեման՝ «Ագրոանտառաբուծական համակարգերի պլանավորման մոտեցումները»՝ նշելով, որ այն «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության [...] Read More
Ագրարայինը մեր երկրում առաջինն էր, որ քոլեջի մի քանի մասնագիտությունների գծով ներդրեց դուալ կրթության համակարգը, որը տեսությունն ու գործնական հմտությունները միաժամանակ յուրացնելու հնարավորություն է ընձեռում երիտասարդներին: Լսարանային, ապա գործնական աշխատանքերի եւ դասախոս-ղեկավարի հետ քննարկումների ժամաքանակները կարող են տարբեր լինել, բայց կարեւորը հենց այդ համադրության պահպանումն է՝ եռամիասնությունը: Խառը ուսուցումը շատ համադրելի է դուալ կրթության հետ, [...] Read More
Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի «Ագրոէկոլոգիա» եւ «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» կրթական ծրագրերի հեռակա 6-րդ կուրսերի ուսանողների ավարտաճառերի պաշտպանությունը: Ագրարային համալսարանն ավարտող 14 ագրոէկոլոգներն ու 5 անտառագետները հաջողությամբ պաշտպանեցին իրենց դիպլոմային աշխատանքները՝ անդրադառնալով ոլորտի կարեւոր հիմնախնդիրներին, առաջարկելով խնդիրների լուծմանը կամ իրավիճակի բարելավմանը միտված իրենց նորարար մեթոդներն ու գաղափարները: Ագրոէկոլոգներից Մանվել Գասպարյանն, օրինակ, [...] Read More
Անցյալ շաբաթ սկսվել է «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) նախագծով նախանշված գործողությունների հերթական փուլը, այն է՝ նոր կամ վերափոխվող մոդուլներ կազմողների երկշաբաթյա վերապատրաստումը։ Դրա մեկնարկը տրվեց Պորտոյի համալսարանում, որի պրոֆեսորները փետրվարի 19-ից հյուրընկալել են հայաստանյան եւ ուկրաինական բուհերի 16 դասախոսների եւ հետազոտողների։ Այս շաբաթ [...] Read More
Մագիստրոսական թեզերին ներկայացվող այս պահանջների եռամիասնությունը պետք է անխուսափելիորեն ամփոփվի եզրակացություններով ու առաջարկություններով: Ուղեկցվի բույսերի աճի ընթացքը բնութագրող եւ ուսումնառողների աշխատանքային առօրյայի մասին վկայող լուսանկարներով: Ընդամենը: Բայց այս «ընդամենը» եզրույթի ետեւում տքնաջան փորձաշրջան է ենթադրվում, համառ ու հետեւողական աշխատանք, օրն ի բուն աչալուրջ դիտարկումներ: Այսօր՝ փետրվարի 26-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի [...] Read More
Այսօր՝ փետրվարի 23-ին, Ագրոբիզնես եւ ֆինանսներ-2 մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչները պաշտպանում էին ավարտական թեզերը. Իջեւանի գինու կոնյակի գործարանի՝ որպես գինու տուրիզմի կարեւոր հանգրվան դառնալու հնարավորություններն եւ Խաչիկ գյուղի գյուղատնտեսության բնութագրերը՝ քաղաքական-տնտեսական-ընկերային դիտանկյուններից, ՙԻբարի՚ ապրանքանիշի նորարարական եւ առողջ ապրելակերպի պահանջներին համապատասխան արտադրանքի ընդլայնման ու նոր շուկաներում հաստատվելու հնարավորությունները: Երիտասարդները այնքան սիրով ու բանիմացությամբ էին ավարտաճառերը գրել, որ [...] Read More