Ապրիլի 2-ից 3-ը Արմենիա-Մարիոթ հյուրանոցում կայացավ Կանաչ գյուղատնտեսության` Հայաստանում առաջին խորհրդաժողովը, որը մեկտեղել էր գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագետների, հետազոտող գիտնականների եւ այլ շահակիցների՝ ծանոթանալու եւ քննարկելու կանաչ գյուղատնտեսության ոլորտում հարակայուն զարգացման առկա իրավիճակը եւ ծանոթանալու կիրառական հետազոտությունների արդյունքներին։ Մասնակցեց 200-ից ավելի պատվիրակ ավելի քան 10 երկրից։ Խորհրդաժողովի համակազմակերպիչներն էին Եւրոպական միության եւ Ավստրիական զարգացման [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ: Փնտրու՞մ եք հմտությունների զարգացման հնարավորություններ, որոնք կնպաստեն կարիերայի աճին։ Միացե՛ք Եւրամիության ERASMUS+ «Սովորի՛ր - նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում կազմակերպվող «B2B ՎԱՃԱՌՔ ԵՒ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» անվճար ինտերակտիվ դասընթացներին, որոնք կանցկացվեն երկու փուլով։ Դասընթացները նախատեսված են համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացներից յուրաքանչյուրի տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Դիմում-հայտերի [...] Read More
Այսօր՝ ապրիլի 1-ին, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը հրավիրել էր ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը բնականաբար խիստ աշխատանքային բնույթ ուներ: Թերեւս առաջնայինը. մոտակա օրերին (ապրիլի 20-27-ը) կմեկնարկի երրորդ կուրսեցիների աշխատանքային կիսամյակը: Ագրոնոմները՝ ե´ւ մասնագիտության առանձնահատկություններից բխող ժամանակացույցով (մյուս բոլոր ֆակուլտետները սկսում են չորրորդ կուրսի սեպտեմբերից), ե´ւ այդ հարցում արձանագրած ակնհայտ հաջողություններով իսկական առաջամարտիկ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Դիմումների վերջնաժամկետն է 2025 [...] Read More
Մարտի 28-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգի առաջին հարցով քննարկվեցին եւ հաստատվեցին վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերը։ Մասնավորապես, որոշում կայացվեց տարբեր կատեգորիաների 133 ուսանողի տրամադրել 20 տոկոսի զեղչ, որից 99-ին՝ բարձր առաջադիմության համար։ Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 50 տոկոսի զեղչ։ Օրակարգային էր ՀԱԱՀ ռազմավարական գործողությունների պլանի [...] Read More
Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի կենսաքիմիայի հոսքի տասներորդ դասարանի մի խումբ աշակերտներ մարտի 26-ին եկել էին Ագրարային համալսարանի Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա։ Այցելությունը երեխաների գյուղատնտեսական- բնապահպանական նախագծի շրջանակում էր եւ նպատակ էր հետապնդում լաբորատորիայի մասնագետների եւ համապատասխան կենսաքիմիական միջոցների օգնությամբ կատարել դպրոցամերձ հողամասի տարբեր հատվածներից վերցված հողանմուշների, ինչպես նաեւ իրենց պատրաստած կոմպոստների նմուշների [...] Read More
Երեկ՝ մարտի 26-ին, կայացավ ՀԱԱՀ գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) կողմից ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջին «Գազել» մակնիշի 16-տեղանոց մինիավտոբուսի նվիրաբերման հանդիսավոր արարողություն։ Նվիրաբերությունը կատարվել է ՌԶԳ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության [...] Read More
Երեկ՝ մարտի 25-ին, Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ստեղծման աշխատանքների շրջանակում ՀԱԱՀ-ում կայացավ աշխատաժողով-քննարկում «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության խորհրդատուների եւ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հյուրերի թվում էին Ագրարայինին արդեն քաջածանոթ Ջորջետա Աուկտորը՝ TUMint-ի ծրագրերի ավագ ղեկավարը եւ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համակարգող, ՀԱԱՀ շրջանավարտ Արարատ Սահակյանը։ Առանցքային հարցերից էին Հայաստանի համատեքստում բուհերի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2025-26 ուստարում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) 10 ամսով սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More
ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Շրջակա միջավայրի պահպանում եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մասնակցել են Անտառների միջազգային օրվա (մարտի 21) առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Էկոհետախուզություն» խորագրով մրցույթ-միջոցառմանը: Ագրարայինի թիմը (Էլեն Ղազարյան, Մերի Ցականյան, Մանե Գեւորգյան, Անի Գալստյան) Անտառագիտության եւ ագրոէկոլագիայի ամբիոնի դոցենտ Կարինե Սարգսյանի [...] Read More



