«Եկեք խոսենք գինու մասին» միջոցառումը մեկ հարթակում էր հավաքել շուրջ 30 գինեգործի, գինեսերի, զբոսաշրջության մասնագետի ու բլոգերի: Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամն այդ հանդիպում-քննարկումը կազմակերպել էր Եւրամիության «Գինու ծով» ծրագրի շրջանակում: Գործընկեր երկրների՝ Վրաստանի, Հունաստանի եւ Ուկրաինայի հետ համատեղ իրականացվող «Գինու ծով» ծրագրի հիմնական նպատակը՝ Սեւծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրջային վայր զարգացնելն [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանին ArLeAM ընկերությունում ընդունել են գլխավոր տնօրեն Վաչե Արսենը եւ ագրոնոմ-խորհրդատու Գաբրիել Մեղրունին։ ՀԱԱՀ-ի ռեկտորի հետ շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները ներկայացրել են իր տեսակով եզակի այս գյուղատնտեսական հոլդինգի արտադրական կարողություններն ու «խելացի» գործելակերպերը արտադրության տարբեր ուղղվածություններում եւ փուլերում։ Ինտենսիվ այգու հիմնումով մեկնարկած ArLeAM ընկերությունն այսօր մատուցում է պտուղ-բանջարեղենի խելացի տեսակավորման, [...] Read More
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 8-րդ փուլի մեկնարկը: Ծրագիրը խթանում է գիտության առեւտրայնացումը։ Որպես ծրագրի արդյունք, հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ աշխատելու նպատակով լավագույն թիմերը կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում եւ այլ ռեսուրսներ։ Մանրամասները՝ այս հղմամբ։ Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ նոյեմբերի 1-ին, մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի շնորհանդեսին եւ ելույթ ունեցել որպես նորաստեղծ կառույցի գիտական խորհրդի անդամ։ Կազմակերպության համահիմնադիրներն են անտառատնկման եւ անտառվերականգնման ոլորտում ակտիվորեն գործող երեք հասարակական կազմակերպություններ՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն եւ «Շեն» բարեգործական ՀԿ-ն։ Դաշինքի նպատակն է առաջ մղել անտառների պահպանման, վերականգնման [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 2-ին ուսանողները հանդիպեցին Դիջիթեյն ընկերության աշխատակցուհիների հետ, որոնք մանրամասն ներկայացրին հաստատությունը, կազմը, թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն ստանալու ուղիները: Ընդամենը 2014-ին մեկնարկած այս կառույցը հիմա ունի 2000-ից ավելի աշխատակից եւ ընդլայնվելու շատ հստակ ծրագիր՝ ժամանակակից պահանջներին լավագույնս համապատասխանող միջավայր-պայմաններով, ուսումնական՝ Ակադեմիա կենտրոնով, որտեղ դասընթացներն անվճար են: Միտք բաղադրիչով, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու [...] Read More
ՀԱԱՀ Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը հրապարակել է հեռակա ուսուցման մրցույթի արդյունքները։ Միասնական եւ ներբուհական ընդունելության քննությունների արդյունքներով, 16 մասնագիտությունների գծով համալսարան է ընդունվել 207 դիմորդ։ Հեռակա համակարգի առաջին կուրսը համալրած ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։ Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց հոկտեմբերի 28-ին Տաշիր քաղաքում տեղի ունեցած «Պանրի օր Տաշիրում» միջոցառմանը, որն իրականացվեց RECONOMY-ի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի եւ «Հայաստանի պանրագործների միություն» (ՀՊՄ) ՀԿ-ի հետ համատեղ։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր ընձեռել ֆերմերներին ցուցադրելու եւ վաճառելու իրենց արտադրանքը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2022-2023 ուստարում 5 օր վերապատրաստման կամ համատեղ դասավանդման (4 ժամ) եւ վերապատրաստման համար (2 տեղ)։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/download/160/en/EN_Convocatoria22-23.pdf։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալյադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության [...] Read More
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Վիպեկո Արմենիա ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հուշագիր են ստորագրել մի շարք ուղղություններով գործակցության վերաբերյալ։ 2015 թ․ հիմնադրված Վիպեկո Արմենիան ունի տարածաշրջանում միակ բարձր տեխնոլոգիաներով հագեցած մանրէաբանական արտադրամասը։ Հուշագրի ստորագրումից առաջ Ագրարային համալսարանի պատվիրակության համար պարոն Հակոբյանը եւ ընկերության մյուս ղեկավարները կազմակերպեցին շրջայց, որի ժամանակ ներկայացվեց [...] Read More
Գիտական խորհրդի այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստը, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց ստորաբաժանումների 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություններով, որոնց վերաբերյալ զեկուցեցին դեկանները, քոլեջների, մասնաճյուղերի եւ վարժարանի տնօրենները։ Ներկայացվեցին ձեռքբերումները, խնդիրներն ու առաջիկա առաջնահերթ անելիքները։ Ագրոնոմիականում ամենամեծ ձեռքբերումը աշխատանքային կիսամյակի ընթացքում 26 ուսանողներից 15-ի՝ աշխատանքի հրավեր ստանալն է։ Ձեռքբերումներից են ուսանողական-ֆերմերային տարածքը Ակունքի օրգանական գյուղատնտեսության կենտրոնում, [...] Read More



