Նորություններ

Եւ դարձյալ՝ «ճանաչել զիմաստութիւն ․․․»․ ՀԱԱՀ վարժարանը հասուն կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին

Այսօր՝ մայիսի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում կայացավ «Վերջին զանգի» արարողություն։ Այն առինքնող էր, ինչպես միշտ եւ յուրահատուկ՝ ինչպես ամեն տարի։ Արարողությունը սկսվեց վարժարանում․ գեղեցիկ ավանդույթի հանգույն, տնօրեն Արաքս Հակոբյանը եւ մանկավարժները շրջեցին բոլոր չորս հոսքերի 12-րդ դասարաններում, ջերմորեն շնորհավորեցին բոլոր 86 շրջանավարտներին ու նրանց ծնողներին։ Այս անգամ տիկին Հակոբյանն ընտրել [...] Read More

Գնահատվել են ՄՄԿԾ-ները, ՏՏ կենտրոնը նոր նշաձող է սահմանում․ Գիտական խորհրդի՝ ուստարվա վերջին նիստը

Գիտական խորհրդի մայիսի 21-ի նիստում, որը նախագահում էր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քննարկվեցին միջին մասնագիտական կրթական ծրագրերի որակի գնահատման, ուսումնական գործընթացում ՏՏ կիրառման փորձի եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոնոմիական ֆակուլտետների ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքի, նյութատեխնիկական ապահովվածության մասին հարցերը։ Ըստ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանի հաշվետվության, այս տարվա հունվարից ի վեր գնահատվել է [...] Read More

ICARE հիմնադրամը մեկնարկում է Խելացի ակվաֆերմերություն (e-AQUAF) նախագիծը

Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը սիրով հայտարարում է Հայաստանում e-AQUAF (Խելացի ակվաֆերմերություն) նախագծի մեկնարկի մասին, որը իրականացվում է Interreg NEXT Black Sea Basin Programme 2021–2027 ծրագրի շրջանակում եւ համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Նախագիծն իրականացվում է Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ եւ նպատակ ունի խթանել Սեւծովյան տարածաշրջանում [...] Read More

Որակի ապագա փորձագետները գնահատում են կաթնամթերքի ցուցանիշները

Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները հերթական ուսումնական փորձուսուցումը «Կաթի և կաթնամթերքի փորձաքննություն» մոդուլի շրջանակում անցկացրել են ՀԱԱՀ-ի ուսումնական լաբորատորիայում։ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, ա․գ․թ․, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթացել են սննդամթերքի փորձաքննության հիմնական մեթոդներին, լաբորատոր սարքավորումներին եւ անվտանգության կանոններին։ Լաբորատորիայում ուսանողները հնարավորություն են ունեցել գործնականորեն կիրառել [...] Read More

Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի սաների այցը Ագրարային համալսարան նպատակային էր

Օրերս հյուրընկալեցինք Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի «Այգեգործություն» մասնագիտության սովորողներին՝ կուրսղեկ Աննա Մինասյանի գլխավորությամբ։ Տիկին Մինասյանը եը ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանը ապագա այգեգործների համար մասնագիտական կողմնորոշման համեմատաբար կարճ, բայց խիստ նպատակային ծրագիր էին նախատեսել։ Աշխատաշուկայում հարաճուն պահանջարկ վայելող ագրարային մասնագիտություններին, Ագրարային համալսարանում ուսումը շարունակելու հեռանկարներին եւ համալսարանական միջավայրին ծանոթացնելուց [...] Read More

Սեւան ԱգրիԹոն 2026-ը հայտարարում է հայտադիմումների ընդունման մեկնարկը

Հարգելի նորարարներ, ձեռնարկիչներ եւ գյուղատնտեսության ապագա առաջնորդներ։ Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտը Armenian Institute for Digital Agriculture (AI4DA), «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը Startup Armenia եւ «Կայուն եւ ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) նախագիծը ուրախությամբ հայտարարում են «Սեւան ԱգրիԹոն 2026» մրցույթի եւ ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որոնք կազմակերպվում են Սեւան ԱգրիԹեք գագաթնաժողովի շրջանակում՝ որպես Ծովափնյա ստարտափների գագաթնաժողով 2026-ի Seaside Startup Summit [...] Read More

Դուալ կրթություն․ մտածողության բեկումնային փոփոխություն՝ ե΄ւ ուսանողների, ե΄ւ գործատուների շրջանում

Դուալ կրթությունը մեր երկրում կրթական նորույթ-բարեփոխումներից է, բայց մեր բուհում՝ արդեն մեծ առաջընթաց գրանցած: Իսկ ամեն ինչ սկսվեց 2021-ին, ընդամենը… մեկ մասնագիտությամբ, երեք գործընկեր կազմակերություններով: Հիմա դուալ կրթական ծրագրով մասնագիտությունները տասն են, ընկերությունները՝ 40-ից ավելի: Երեկ՝ մայիսի 19-ին, Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրենությունը քննարկման էր հրավիրել թողարկող ամբիոնների վարիչներին: Փոխտնօրեն Լիլիթ Սարոյանը իրեն բնորոշ բծախնդրությամբ, [...] Read More

Մրցում էին «գիտելիքի սիրահարները»․ Ա․ Քոչինյանի անվան քոլեջում ուսանողական կյանքը բուռն է եւ հետաքրքիր

Շատերը կհամաձայնեն, որ քոլեջում ներքին կյանքը նկատելիորեն փոխվել է ուսխորհրդի նոր կազմի ընտրությունից հետո: Բոլոր հանձնաժողովները սկսել են աշխատել համատեղ-արդյունավետ-փոխլրացմամբ: Վերջին ամսվա ընթացքում նրանք մի քանի միջոցառումներ իրականացրին, եւ ակնհայտ էին երիտասարդների կազմակերպչական ունակությունները, ուսանողական միջավայրը ավելի հետաքրքիր ու ստեղծագործ դարձնելու ձգտումը (մի կարեւոր հանգամանք էլ՝ նրանք միջոցառումները կարճ են անում, առանց հոգնեցնել-ձանձրացնելու): Երեկ՝ մայիսի [...] Read More

ՀԱԱՀ-ն մասնակցել է Global Education EXPO 2026 միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 14-15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է Global Education EXPO 2026 կրթական մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն էր զարգացնել միջազգային կրթական համագործակցությունը, ընդլայնել ակադեմիական կապերը եւ ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար։ Ագրարային համալսարանի մասնակցությունը ցուցահանդեսին եւս մեկ անգամ ընդգծեց համալսարանի հանձնառությունը՝ ապահովելու մրցունակ, ժամանակակից եւ որակյալ կրթություն։ Նման միջոցառումները կարեւոր հարթակ են ապագա ուսանողների հետ անմիջական [...] Read More

Ագրարային համալսարանի Սպարտա թիմը Ուսանողական երրորդ հաքաթոնի մրցանակակիր է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած Ուսանողական երրորդ հաքաթոնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Սպարտա» թիմը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը եւ պարգեւատրվել 500 հազար դրամ գումարով։ Թիմը ակտիվորեն մասնակցում է տեխնոլոգիական ու նորարարական տարբեր նախաձեռնությունների։ Լիաննա եւ Դիաննա Խաչատրյանները՝ Ագրրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսից եւ Գրիշա Ղուրշուդյանը, Արթուր Հովակիմյանն ու Վահե Ասատրյանը՝ Ագրարային ճարտարագիտության [...] Read More