Visegrad Fund

Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ դրամաշնորհների միջոցով, Վիշեգրադի միջազգային հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եվրոպայում։

ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ. V4 ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ (22410040)

ՆԱԽԱԳԾԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Դրամաշնորհի և նախագծի գլխավոր համակարգողը Հարավային Բոհեմիայի համալսարանն է (ՀԲՀ): Նախագիծը կիրականացվի հետևյալ բուհերի աջակցությամբ.

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)
Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում (ՍԳՀ)
Բուդապեշտի բիզնես համալսարան (ԲԲՀ)

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Նախագծի հիմնական համակարգողն է Տնտեսագիտության ֆակուլտետի ասիստենտ Ալենա Չարվաշովան (էլ․հասցե: [email protected]).
ՀԱԱՀ-ից նախագծի համակարգողն է Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը, (էլ․հասցե: [email protected])

ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծի նպատակն է ՀԲՀ-ի, ՍԳՀ-ի և ԲԲՀ-ի աջակցությամբ ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի համար ստեղծել փափուկ հմտությունների մոդուլներ և կարիերայի խորհրդատվության գնահատում, ինչպես նաև մշակել մենագրություն կարիերայի խորհրդատվությունում փափուկ հմտությունների դերի մասին:
Փափուկ հմտությունների նոր մոդուլների դասավանդումը կբարձրացնի ՀԱԱՀ շրջանավարտների մրցունակությունը, գնահատումը կապահովի շարունակական բարելավումը, իսկ մենագրությունը կնպաստի համապատասխան գիտելիքների տարածմանը։ Նախագծի իրականացման ժամկետն է՝ 01/07/2024–31/12/2025: Ընդհանուր բյուջեն կազմում է 22,145.00 եվրո:
Ընթացիկ խնդիրներ
ՀԱԱՀ-ը միակ գյուղատնտեսական բուհն է Հայաստանում։ ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը ուսանողներին և շրջանավարտներին առաջարկում է խորհրդատվություն կենսագրականների և մոտիվացիոն նամակների պատրաստման վերաբերյալ, իրականացնում է նաև տարբեր հանդիպումներ և կրթական միջոցառումներ նորակառույց Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնում: Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նպատակն է, որ հնարավորինս շատ ուսանողներ և շրջանավարտներ որակյալ աշխատանք ստանան աշխատաշուկայում: Հայաստանում գործազրկությունը ներկայումս գերազանցում է 13 %-ը։ Շատ դեպքերում հայերի մեծ մասը տեղափոխվում է արտերկիր և աշխատանք է փնտրում օտարերկրյա գործատուների մոտ: Օտարերկրյա գործատուները հաճախ առաջարկում են հեռավար աշխատանք, հատկապես՝ COVID-ի համաճարակից հետո։
Նախագծի նպատակն է նպաստել վերը նկարագրված իրավիճակի հետևանքով առաջացած 4 խնդիրների լուծմանը.
1) Բարելավել աշխատանք գտնելու ցածր հնարավորությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է հաջողության հասնել բարձր մրցակցային աշխատանքային հարցազրույցներում, այսինքն՝ հարկավոր է զարգացնել ինքնաներկայացման կարողությունը:
2) Աշխատողները չունեն բավականաչափ փորձ հեռահար աշխատանքի հետ, որն առաջարկվում է հատկապես COVID-ի համաճարակից հետո: Հեռահար աշխատանքը թույլ է տալիս առանց տեղափոխվելու աշխատել օտարերկրյա գործատուի մոտ, ինչը կարող է լուծել այն բազմաթիվ ուսանողների/շրջանավարտների խնդիրը, ովքեր ցանկանում են ապրել Հայաստանում:
3) Հետքովիդային շրջանը երիտասարդների շրջանում բերել է հոգեկան անհանգստության զգալի աճ։ Այս միտումը բավականին տարածված է և կարևոր է կանխել ծագող հոգեկան անհարմարությունները։
4) Համալսարանները հաճախ իրականացնում են կարիերայի խորհրդատվություն՝ ըստ իրենց մեթոդաբանության, որոնք ստանդարտացված չեն, հետևաբար, դժվար է համեմատել տարբեր համալսարանների և երկրների արդյունքները։ Արդյունքում՝ դանդաղում է շարունակական կատարելագործումն ու փոխադարձ համագործակցությունը:

ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐՐԸ

Այս նախագծի նորարարական բնույթը V4 երկրներից կարիերայի խորհրդատվության փոխանցումն ու այն մարտահրավերների հաղթահարման նպատակադրումն է, որոնք հետկովիդային շրջանը բերել է աշխատաշուկա: Կարիերայի կենտրոնների միջազգային համագործակցությունը և կարիերայի խորհրդատվության ոլորտում առկա գիտելիքների գնահատման և տարածման միասնական շրջանակ ստեղծելու տեսլականը և փափուկ հմտությունների շեշտադրումը կարիերայի խորհրդատվությունում նորարարություն է, անսովոր և շատ անհրաժեշտ գործունեություն: ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի համար նախագիծը էական նորամուծություն է փափուկ հմտությունների ոլորտում առաջարկվող ծառայությունների ընդլայնման և գնահատման զարգացման գործում: ՀԱԱՀ-ի ուսանողներն ու շրջանավարտները պատրաստ կլինեն աշխատանքային հարցազրույցներ վարել ինչպես բազմազգ ընկերություններում, այնպես և տեղական աշխատաշուկայում։ Ավելին, նրանք կսովորեն ինքնակառավարում, որն անհրաժեշտ է հատկապես հեռահար աշխատանքի համար, քանի որ նրանք հաճախ բախվում են ինքնակառավարման սկզբունքների անտեղյակությանն ու չիմացությանը։
Ոչ պակաս կարևորություն ունի այն հանգամանքը, որ նրանք կսովորեն կանխել մտավոր ու հուզական հյուծվածությունը և հոգեբանական անհանգստությունը, որոնց դեպքերը զգալիորեն աճել են V4 երկրների ուսանողների շրջանում: ՀԱԱՀ-ում կարիերայի խորհրդատվությունը ձեռք կբերի համապարփակ գործիքներ և կդառնա ավելի լայն միջազգային կառույցի մաս, որը կարող է ազդել տարածաշրջանային աշխատաշուկայի վրա։

ՀԱՏՈՒԿ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ՀԱՏՈՒԿ ԱՐԴՅՈՒՆՔ Աջակցություն նախագծի ընդհանուր նպատակին
Վերապատրաստված դասախոսական անձնակազմ՝ ՀԱԱՀ-ում փափուկ հմտությունների դասավանդման հմտություններով Նախագծի շրջանակներում V4 համալսարաններում վերապատրաստված անձնակազմը կմասնակցի փափուկ հմտությունների վերաբերյալ համապատասխան մոդուլների մշակմանը և ներդրմանը: Նրանք լինելու են այն հիմնական աշխատուժը, ով կիրականացնի ուսանողների և շրջանավարտների վերապատրաստումները ՀԱԱՀ-ում։ Բացի այդ, վերապատրաստված անձնակազմը կվերապատրաստի նաև իր մյուս գործընկերներին՝ նախագծի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու համար:
Մշակված փափուկ հմտությունների ուսուցման 3 մոդուլ․
1. Ինքնաներկայացում
2. Ինքնակառավարում
3. Բարեկեցություն
Մոդուլները կօգտագործվեն ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնում ուսանողների և շրջանավարտների փափուկ հմտությունների վերապատրաստման համար: V4 բուհերից մոդուլները ոչ միայն կտեղափոխվեն ՀԱԱՀ, այլև V4 համալսարանների փորձագետների ջանքերով կվերափոխվեն և կվերածվեն գիտելիքների և հմտությունների նոր համադրության։ Դրանք կլինեն ավելի նորարար և վերապատրաստման նպատակով կօգտագործվեն նաև V4 համալսարանների կարիերայի կենտրոններում։
Մենագրություն Մենագրություն «Փափուկ հմտությունները կարիերայի խորհրդատվությունում» թեմայով: Այս համատեղ միջազգային մենագրությունը կնպաստի փափուկ հմտությունների տարածմանը V4 երկրներում և Հայաստանում, հատկապես ակադեմիական համայնքում: Մենագրությունը տպագրվելու է անգլերեն՝ տպագիր տարբերակով և հասանելի կլինի նաև առցանց՝ առավելագույն լուսաբանման համար:
Կարիերայի խորհրդատվության գնահատում Կարիերայի խորհրդատվության արդյունավետության և որակի չափման ու գնահատման ընդհանուր շրջանակի ստեղծման շնորհիվ նախագծի առանձին դերակատարների միջև կստեղծվի միասնական մոտեցում, կսահմանվի կարերիայի խորհրդատվության թիրախային խմբի և փափուկ հմտություններ ուսանածների (ուսանողներից և շրջանավարտներից) հետ հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ, և կսկսվի մատուցվող ծառայությունների շարունակական կատարելագործումը և այլ կդառնա չափելի։
V4 երկրների և ՀԱԱՀ-ի կայուն միջազգային համագործակցություն Այս նախագիծը միավորում է մեկ հարթակի վրա ՀԲՀ-ը, ՍԳՀ-ն, ԲԲՀ-ն և ՀԱԱՀ-ն և կարող է խորացնել ու խթանել ապագա համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև իրականացնել այլ միջազգային նախագծեր:

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ

ՀԱՏՈՒԿ ԱՐԴՅՈՒՆՔ Աջակցություն նախագծի ընդհանուր նպատակին
ՀԱԱՀ բակալավրի ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ Բոլոր ուսանողները կտեղեկացվեն նոր ստեղծված դասընթացների և փափուկ հմտությունների մոդուլներով վերապատրաստման մասին: Նրանք կարող են մասնակցել այն մոդուլի կամ մոդուլների վերապատրաստումներին, որոնցով իրենք հետաքրքրված են: ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը ուսանողներին կտեղեկացնի դասընթացների և վերապատրաստումների մասին և նրանք հնարավորություն կունենան մասնակցել:
ՀԱԱՀ Կարիերայի կենտրոնի և Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի թիմ, ՀԱԱՀ դասախոսական և վարչական անձնակազմ ՀԱԱՀ-ի ակադեմիական և վարչական անձնակազմը կտեղեկացվի դասընթացների և փափուկ հմտությունների մոդուլներով վերապատրաստման մասին և նրանք կարող են մասնակցել իրենց հետաքրքրող մոդուլի կամ մոդուլների վերապատրաստմանը: Մենագրությունը հասանելի կլինի ՀԱԱՀ-ի ակադեմիական և վարչական անձնակազմի համար։
ՀԱԱՀ շրջանավարտներ ՀԱԱՀ-ի շրջանավարտները ուսումն ավարտելուց նույնիսկ 2 տարի հետո կարող են օգտվել ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի կողմից առաջարկվող դասընթացներից և վերապատրաստումներից և կարող են վերապատրաստվել Փափուկ հմտությունների զարգացման կենտրոում:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


Կոնտակտներ

ՀՀ, ք.Երևան, Տերյան 74 , 0009 թ.
I շենք, թիվ 127 սենյակ
Հեռախոս/Ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, միջ:  401, 402
Էլ.փոստ: [email protected], [email protected]