Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն

Նաղաշյան Հովհաննես Զավենի

անասն.գիտ.դոկտ., պրոֆեսոր

Կենտրոնի տնօրեն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0041, Էրեբունի 10, VI մասնաշենք, 226 սենյակ
  • +374 (10) 45 16 01
  • naghov@rambler.ru

Պատմությունը և նպատակը

Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության պրոբլեմային լաբորատորիան հիմնադրվել է 2005թ.։ Հիմնադրման օրվանից մինչև 2016թ. այն ղեկավարել է պրոֆեսոր Ս.Լ. Գրիգորյանը, ներկայումս՝ անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ.Զ. Նաղաշյանը:

Լաբորատորիայի գիտական գործունեության հիմնական նպատակն է ուսումնասիրել հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը, այդ հիվանդությունների նկատմամբ բուժ-կանխարգելիչ միջոցառումների մշակումը¸ ինչպես նաև ուսումնասիրել սպառողական շուկայում առկա կենդանական ծագում ունեցող մթերքների բարորակությունը և անվտանգությունը։

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ պրոբլեմային լաբորատորիան վերանվանվել է անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն: Այն հանրապետության անասնաբուժության բնագավառում միակ գիտական հաստատությունն է։

Հետազոտական կենտրոնի կազմում ընդգրկված են Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի համաճարակաբանության և մակաբուծաբանության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների գիտնականներ՝ գլխավոր գիտաշխատող, ա.գ.դ. Վ.Վ. Աբրահամյանը, առաջատար գիտաշխատողներ ա.գ.դ. Ա.Վ. Վարդանյանը, ա.գ.թ. Կ.Ա. Սուքիասյանը, ավագ գիտաշխատողներ ա.գ.դ. Մ.Ա. Սարգսյանը, գիտությունների թեկնածուներ Վ.Վ. Գրիգորյանը, Ա.Ռ. Մկրտչյանը, Ֆ.Բ. Ադամյանը, Ժ.Ս. Մելքոնյանը և գիտաշխատողներ՝ Լ.Հ.Գրիգորյանը, Ա.Ռ.Հակոբյանը, Գ.Ռ. Համբարձումյանը, Գ.Մ. Պետրոսյանը, Ս.Հ. Ալթունյանը, Դ.Ս. Բալասանյանը և ուրիշներ:

Անցած հինգ տարիների ընթացքում կենտրոնի աշխատակիցները զգալի աշխատանք են կատարել անասնաբուժության և անասնաբուժասանիտարական փորձաքննության ուղղությամբ, մասնավորապես ուսումնասիրվել են հանրապետությունում տարածված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վտանգավոր հիվանդությունների՝ պաստերելյոզի, հորթերի սալմոնելյոզի, ստրեպտակոկոզի, խոզերի անաերոբային դիզինտերիայի, էխինոկոկոզի, տրիխինելյոզի, թռչունների ինվազիոն հիվանդությունների տարածվածությունը և մշակվել ու արտադրության են առաջարկվել պայքարի միջոցառումներ։

Կենտրոնում զգալի աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսական կենդանիների ոչ վարակիչ (ներքին ոչ վարակիչ և ծննդագիտական) հիվանդությունների հայտնաբերման և բուժ-կանխարգելիչ միջոցառումների մշակման ուղղությամբ։

2006-2018թթ. ընթացքում կատարված գիտական հետազոտությունների արդյունքում ստացված տվյաները հրատարակվել են միջազգային և տեղական գիտական մասնագիտական ամսագրերում և զեկուցվել տարբեր գիտաժողովներում։