News.am-ի «Բա իմացար» հաղորդաշարի շրջանակում Ագրարային համալսարանի գործընկեր Սկայ Ագրո ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Միհրան Սահակյանը բացահայտում է գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեպնոլոգիաների՝ ճշգրիտ գյուղատնտեսության, թվային գյուղատնտեսության, ագրոդրոնների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսության վարման նորարարական մեթոդների դերը եւ Ագրարային համալսարանի հետ մեկնարկած համագործակցության հեռանկարները։
2021 թ․ հիմնադրված Սկայ Ագրոն գյուղատնտեսական անօդաչու սարքերի՝ ագրոդրոնների կիրառման ոլորտի առաջատար կազմակերպությունն է, որ հիմնադրումից ի վեր ֆերմեր հաճախորդների թվի կտրուկ աճ է գրանցել՝ բերքի քանակի եւ որակի ակնհայտ աճի շնորհիվ։
Ընկերությունը պլանավորում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել 3-4 մասնագետից բաղկացած շարժուն խմբեր, որոնք հնարավորություն կտան, ըստ էության, թվայնացնել Հայաստանում առկա գյուղատնտեսական հողատեսքերը։
Այս առումով, որպես ոլորտի համար մասնագետների պատրաստման լավագույն հնարավորություն՝ Սկայ Ագրոյի համար առանցքային կարեւորություն ունի Ագրարային համալսարանի եւ Արմաթ լաբորատորիաների հետ համագործակցությունը։
ՀԱԱՀ-ում «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի ներդրումը յուրաժամանակ արձագանքն է տարեցտարի եւ նույնիսկ ամսեամիս զարգացող այս ոլորտի աշխատաշուկայի հարաճուն պահանջարկը բավարարելու անհրաժեշտության։ Հիշեցնենք, որ Ճշգրիտ գյուղատնտեսությունը, ԿԳՄՍ նախարարության հաստատած նոր կարգի համաձայն, քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտներին առանց քննությունների Ագրարային համալսարան ընդունվելու հնարավորություն տվող երկու կրթական ծրագրերից մեկն է՝ առկա ուսուցմամբ․ մյուսը Անասնաբուժությունն է։ Մնացած բոլոր ագրարային մասնագիտություններով արտոնյալ ընդունելությունը կատարվում է հեռակա համակարգում։
Հարցազրույցից հատվածներ են ներկայացված այստեղ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ։