Դեկանի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ

Ոլորտ՝ Կրթություն

Աշխատավայրի հասցե՝  Հայաստան,   Երեւան,  Տերյան 74

Դիմելու վերջնաժամկետ՝ 21 հունվարի, 2023 թ․

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Պարտականություններ՝

  1. օժանդակել ֆակուլտետում ուսումնական գործընթացը կազմակերպելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու աշխատանքներին,
  2. մասնակցել ֆակուլտետի գիտական խորհրդի եւ դեկանատի խորհրդի աշխատանքներին,
  3. կազմել եւ ֆակուլտետի դեկանին ներկայացնել ընթացիկ եւ ամփոփիչ քննությունների ժամանակացույցերն ու քննությունների եւ կրեդիտային պարտքերի վերահանձնման պայմանները,
  4. կազմակերպել անվանական կրթաթոշակի թեկնածուներ ընտրող հանձնաժողովի աշխա­տանքները,
  5. հավաքել, մշակել եւ ֆակուլտետի դեկանին փոխանցել ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմած ուսանողների տվյալները,
  6. ներկայացնել առաջարկություններ իր վերադասին՝ ուսանողներին հրամանագրելու, համալսարանից ազատելու, հեռացնելու, նրանց ուսանողական իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ համալսարանում կրթության որակի, չափորոշիչների, ուսումնական պլանների եւ կրթական ծրագրերի բարելավման վերաբերյալ,
  7. փոխարինել ֆակուլտետի դեկանին՝ վերջինիս բացակայության ժամանակ,
  8. յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին ներկայացնել ամփոփիչ հաշվետվություն՝ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ,
  9. իրականացնել համալսարանի եւ ֆակուլտետի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ։

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ դոցենտի գիտական կոչում,
  • բուհում դասավանդելու եւ/կամ գիտահետազոտական աշխատանքի փորձ,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • համակարգչային գրագիտություն,
  • պատասխանատվության բարձր զգացում։

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել դիմում ռեկտորի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․

  • նկարով ինքնակենսագրական (CV),
  • մոտիվացիոն նամակ,
  • բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանի եւ գիտական կոչման վկայականների պատճենները,
  • գիտական աշխատանքների եւ հայտնագործությունների ցանկը (առկայության դեպքում)։

Դիմելու կարգը՝

Դիմումի փաթեթը կարող եք ուղարկել [email protected] էլհասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ դեկանի տեղակալ կամ հանձնել առձեռն հետեւյալ հասցեում՝ ք․ Երեւան, Տերյան 74, 3-րդ հարկ, ՄՌԿ բաժին։