Դասընթաց բնապահպանական եւ շրջանաձեւ տնտեսության թեմաներով

ՀԱԱՀ-ի հարգելի ուսանողներ։

«Համայնքների հարակայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն (ISSD) կազմակերպում է շրջակա միջավայրի պաշտպանության, շրջանաձեւ տնտեսության կարեւորության, էկոլոգիական ոտնահետքի, ինչպես նաեւ կոմպոստացման թեմաներով ընդհանուր բնապահպանական դասընթաց։ Այն հնարավորություն կտա ծանոթանալու բնապահպանական ընթացիկ խնդիրներին եւ դրանց լուծման որոշ ուղիներին։

Դուք նաեւ կկարողանաք թեմաների վերաբերյալ գաղափարներ ու կարծիքներ փոխանակել:

Դասընթացը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժ․ 13:00-ին։

Անցկացման վայրը՝ Ագրիթեք ինկուբատորի լսարան։