Հարգելի ուսանողներ, Վիվա-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին, որի մեկնարկը կտրվի ս.թ. մարտի 17-ին և կավարտվի ս.թ. հունիսի 17-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ՝ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում: [...] Read More
Ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 425 լսարանում տեղի է ունենալու հանդիպում «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, նախագծերի կառավարման որակավորված մասնագետ (certified PMP) Արսեն Բազիկյանի հետ: Թեմա՝ «Լիզինգը բիզնեսում. լավագույն ֆինանսական լուծումը հիմնական միջոցների ձեռքբերման համար»: Read More
Ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով համալսարանը կազմակերպում է MS Office (Word, Excel, Solver, Power Point) համակարգչային ծրագրակազմերի անվճար կարճաժամկետ դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն մարտի 2-21-ը, շաբաթական 3 անգամ, ժամը 13:30-ից 15:00: Դասընթացները վարելու են ամբիոնի փորձառու դասախոսները: Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝ մոդելավորման գործողությունների ավտոմատացում, Power Point-ի միջոցով համակարգչային շնորհանդեսի նախագծում, աշխատանք Word տեքստային խմբագրիչով, MS [...] Read More
ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ «Հասարակական գիտությունների», «Համաճարակաբանության և մակաբուծաբանության»: Մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով: Հասցե՝ 0009 Երևան, Տերյան 74, Հայաստանի [...] Read More
Դուք դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցել Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցներից մեկին կամ ուզում եք նոր դասընթաց ընտրել ու ևս մեկ անգամ այցելել Նիդերլանդների լավագույն համալսարաններից մեկի բարձր վարկանիշային ամառային դպրոց, ապա ՀԱԱՀ-ն դարձյալ հնարավորություն է ընձեռում 9 ասպիրանտների/հայցորդների, ինչպես նաև աշխատակիցների: Այս տարի Ռադբաուդի համալսարանը առաջարկում է մասնակցել 61 դասընթացների (հուլիսի 6-17, օգոստոսի 3-14), որոնցից [...] Read More
Պաշտոն՝ Կարիերայի զարգացման առաջատար մասնագետ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը մրցույթ է հայտարարում Կարիերայի զարգացման առաջատար մասնագետի թափուր հաստիքը լրացնելու համար Աշխատանքի նկարագրություն Շրջանավարտների և ուսանողների կարիերայի զարգացմանը նպաստող ծառայությունների մատուցում: Աշխատանքային տոնավաճառների, կարիերայի օրերի, կլոր սեղանների, գործատուների հետ հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում: Թափուր աշխատատեղերի, վերապատրաստման [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից իրականացվող և Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության (DIKU) կողմից ֆինանսավորվող ԲիոԴատա ծրագրի շրջանակում 2020թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը Երևանում տեղի կունենա կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց: Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական և կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին և մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման [...] Read More
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է 2 անվճար կրթական ծրագրերի մրցույթ: «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎԻԱՑԻՈՆ ՑԱՆՑ» ԾՐԱԳԻՐ Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությունը (այսուհետ՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպություն) հայտարարել է «Երիտասարդ ավիացիոն ցանց» (“Young Aviation Network”, այսուհետ՝ YAN) ծրագիրը: YAN ծրագրին մասնակցելու պահանջներն են՝ Տարիքը՝ 18-22 տարեկան, Կրթությունը՝ միջնակարգ և բարձր, Անգլերեն լեզվի բավարար իմացություն (ազատ շփում): Մրցույթին դիմելու [...] Read More
«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական երկամյա ծրագիրը հայտարարում է ընդունելություն ՀԱԱՀ-ի արտերկրի ագրարային համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետ-ի դիպլոմով շրջանավարտների համար: Ինչ ենք առաջարկում Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը. Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխանող [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է գարնանային կիսամյակում վերապատրաստման 2 և դասավանդման 4 տեղի մրցույթ Էլչեի Միգել Հերնանդես համալսարանում. https://www.umh.es/contenido/Estudios/:Escuela_Facultad/datos_en.html): Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]). անձնագրի պատճեն, ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ [...] Read More