Category: Բոլոր հայտարարությունները

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր ընդունելության հայտարարություն

Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի միջեւ համագործակցության շրջանակում 2025 թ․ հոկտեմբերին ՎԿԳ համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում [...] Read More

Ուսման, վերապատրաստման և դասավանդման հնարավորություն Պորտուգալիայի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ MIND ICM 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների եւ աշխատակիցների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում սովորելու, վերապատրաստվելու կամ դասավանդելու նպատակով։ Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնել https://mindicm24.up.pt/ կայքում։ Դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ մայիսի 30-ը։ Թեկնածուներին կգնահատեն եւ կընտրեն ՀԱԱՀ-ն եւ ընդունող համալսարանները։ [...] Read More

Կրթաթոշակի արտակարգ հնարավորություն ՀԱԱՀ ուսանողների եւ շրջանավարտների համար Կալիֆորնիայում սովորելու նպատակով

Ամերիկաների միջազգային գործարար դպրոցը (IBS Americas) ուրախ է հայտարարել, որ ընդունում է հայտեր Կալիֆորնիայի՝ Նորթբրիջի նահանգային համալսարանի (CSUN) եւ Լա Վերնի համալսարանի (ULV) կրթաթոշակ տրամադրելու համար։ Կրթաթոշակները նախատեսված են տաղանդավոր եւ հավակնոտ անհատների համար՝ բարձր պահանջարկ ունեցող ոլորտներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով բարելավելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ միաժամանակ Միացյալ Նահանգներում միջազգային փորձի շրջանակում բարձրացնելով գործարար [...] Read More

«Գիտությունն այսօր» սեմինարների շարք ուսանողների եւ աշակերտների համար

Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում է գիտահանրամատչելի սեմինարների շարք, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները եւ ավագ դպրոցների աշակերտները: 2025 թ. դեկտեմբերին ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ: 2025 թ. առաջին հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 16-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում (Բաղրամյան պող., 24): Թեման՝ «Երկրից դեպի Մարս. գիտնականների [...] Read More

Մայիսի 12-ին կնշվի Բույսերի առողջության պաշտպանության օրը

Հայաստանի Հանրապետությունում, սկսած 2022 թվականից, մայիսի 12-ը նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): Նույն օրը, ՄԱԿ-ի որոշմամբ, միջազգայնորեն նշվում է Բույսերի առողջության միջազգային օրը։ Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ Մայիսի 12-ին, ժամը 11։30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկելու է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Նույն ժամից սկսած, միջոցառման մասնակից՝ բույսերի [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է  մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիա ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2025-26 ուստարվա աշնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչեւ 3 ամիս) անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների [...] Read More

Պորտուգալական համալսարաններում ուսումը շարունակելու եւ վերապատրաստման մրցույթ ուսանողների եւ աշխատակիցների համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի, Ավեիրոյի, Էվորայի)` ուսումը 4 ամսով շարունակելու (2025 թ․ աշնանային կամ 2026 թ․ գարնանային կիսամյակ) 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում սովորող ուսանողները եւ մագիստրանտները։ Բակալավրիատի այն ուսանողները եւ այն մագիստրանտները, որոնք ավարտում [...] Read More

«Չորացրած մրգերի արտադրություն եւ վերամշակում արտահանման համար» թեմայով դասընթաց

ՀԱԱՀ Ագրիթեք լսարանում տեղի կունենա կրթության նորարար մեթոդներով «Չորացրած մրգերի արտադրություն եւ վերամշակում արտահանման համար» վերապատրաստման մեկօրյա դասընթաց ՀԱԱՀ Ագրոնոմիական եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների դասախոսների եւ ուսանողների գործնական գիտելիքների եւ կարողությունների զարգացման համար։ Դասընթացն իրականացվում է Հայաստանում Միջազգային առեւտրի կենտրոնի եւ ԵՄ-ի ֆինասավորմամբ իրականացվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում»  ծրագրի շրջանակում։ Դասընթացները կիրականացվեն ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի Ագրիթեք լսարանում ապրիլի [...] Read More

Մասնակցե՛ք «B2B վաճառք եւ նորարարություն» անվճար ինտերակտիվ դասընթացներին

Սիրելի՛ ուսանողներ: Փնտրու՞մ եք հմտությունների զարգացման հնարավորություններ, որոնք կնպաստեն կարիերայի աճին։ Միացե՛ք Եւրամիության  ERASMUS+ «Սովորի՛ր  - նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում կազմակերպվող «B2B ՎԱՃԱՌՔ ԵՒ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» անվճար ինտերակտիվ դասընթացներին, որոնք կանցկացվեն երկու փուլով։ Դասընթացները նախատեսված են համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացներից յուրաքանչյուրի  տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Դիմում-հայտերի [...] Read More

Ուսումը Վալյադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Դիմումների վերջնաժամկետն է 2025 [...] Read More