Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մագիստրանտի 2 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա 2-րդ կիսամյակում 4 ամսով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են դիմել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հետազոտություններ կատարող եւ անգլերենին (B2) տիրապետող այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2023 թ․-ի գարնանը։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման և տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանին եւ Ֆրեզնոյի ավագանու անդամ Մայք Կարբասիին։ Ինչպես ասաց պարոն Աբգարյանը, այցն Ագրարային համալսարան եւ հանդիպումը ռեկտորի հետ երկու նպատակ ունեին՝ բարեկամական եւ գործնական։ «Անշուշտ, առաջին հերթին ցանկություն ունեի հանդեպել Ձեզ հետ եւ սեղմել Ձեր ձեռքը որպես կրթության ու գյուղատնտեսության ոլորտների [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում Տուշայի համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանության եւ անտառագիտության, կենսատեխնոլոգիաների, ագրոնոմիական ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար [...] Read More
Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դա հայ ժողովրդի եւ Հայաստան պետության պատմության ծանրագույն էջերից մեկն էր, որ թերթեցինք պատմական կորուստներով՝ հաջորդիվ բախվելով բազում նոր մարտահրավերների՝ պաշտպանության, քաղաքականության, տնտեսության, ընդհուպ մինչեւ կրթության ոլորտներում։ Թշնամի պետությունների համատեղ սանձազերծած այդ աննախադեպ պատերազմում զոհված հազարավոր հերոսներից 44-ը մեր համալսարանի ուսանողներն էին։ Այսօր եւ միշտ [...] Read More
ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը դիմել ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում եւ առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք կհաղթահարեն բուհի [...] Read More
Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են Արցախից տեղահանվածների համար նախատեսված գյուղատնտեսության տարբեր թեմաներով դասընթացները։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում հերթական գործնական դասընթացի թեման էր՝ «Կաթի եւ կաթնամթերքի արտադրության կազմակերպում»։ Այն անցկացվեց «Մանվել Ամիրխանյան» ԱՁ-ում (որը տեղական շուկայում հայտնի է Մերի Կաթ ապրանքանիշով)։ Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն [...] Read More
Հաշվի առնելով Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացի հանդեպ մեծ հետաքրքրությունը եւ մի խումբ անձանց արձագանքը, որոնք չեն հասցրել գրանցվել նախապես հայտարարված ժամկետում, որոշում է կայացվել գրանցման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 10-ը: Ըստ այդմ, դասընթացի մեկնարկը կտրվի ավելի ուշ՝ հոկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ կանցկացվեն 4 երկօրյա ուսուցողական դասընթացներ եւ 4 դաշտային հետազոտակա աշխատանքներ՝ ըստ համապատասխան ոլորտների [...] Read More
Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման հետազոտական կենտրոնը հաջողությամբ շարունակում է Շիրակի մարզի Կրաշեն համայնքում հիմնադրված այծաբուծական տոհմային տնտեսությունում տոհմային, տեխնոլոգիական, գենետիկական եւ կենսաքիմիական համալիր աշխատանքները։ Կենտրոնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մարմարյանի գլխավորած ծրագրի շրջանակում իրականացվել է այծերի կերակրման, պահվածքի, զուգավորման եւ ծնի կազմակերպման, մատղաշի աճեցման եւ իրացման, հիգիենիկ պայմանների բարելավման, ծագումնաբանական, կենսաքիմիական [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել են Կենտրոնական բանկի եւ Ֆաբ լաբ Արմենիայի կազմակերպած «Հետազոտությունը հիմնարար է․ հետազոտությունը գործողության մեջ՝ հանուն նորարարական հմտությունների զարգացման» խորհրդաժողովին, որի հիմնական նպատակը տարբեր ոլորտներում հետազոտությունների կիրառական նշանակության եւ դրա մշակույթի արժեքավորումն էր։ Խորհրդաժողովում ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց «Կիրառական գյուղատնտեսական հետազոտություններից դեպի գործողություն» թեման։ [...] Read More