Category: Բոլոր նորությունները

Իրազեկվածը պաշտպանված է․ ողբերգությունից 37 տարի անց դասեր չսերտած

Չսերտեցինք, դասեր չքաղեցինք, չուզեցինք սովորել-լսել-հասկանալ-պաշտպանված լինել: Եւ երեկ էլ՝ դեկտեմբերի 8-ին, փոքր դահլիճում հավաքվածների շարքերում կային մեծ ու փոքրեր՝ ուսանողներ եւ դասախոսներ, որ չկամեցան ըմբռնել ասելիքի ողջ կարեւորությունը: Մինչդեռ, որքան անհրաժեշտ էր: Մեր տարածաշրջանը հազարամյակներ շարունակ եղել ու մնում է երկրաշարժի գործուն գոտի: Այս աղետի մասին ճապոնացիներն ասում են. երկրաշարժի´ց չեն մեռնում մարդիկ, այլ վատ [...] Read More

Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ․ Շատ արագ հնանում են մեր հաշվետվությունների թվերը․ Անդրեաս Մելիքյան

ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտատեխնիկական խորհրդի՝ դեկտեմբերի 5-ի հերթական նիստը նախագահող տնօրենի պաշտոնակատար, գ.գ.դ., պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը նշեց, որ կենտրոնի հաշվետվությունների թվերը արագ են հնանում։ Եւ դա հրաշալի է ու խոսուն: Նշանակում է կենտրոնն աշխատում է, կենսունակ է, հարաճուն՝ գիտական ձեռքբերումների իմաստով: Առաջին մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցող հաշվետու նիստին մասնակցում էր ամբողջ գիտական աշխատակազմը: [...] Read More

Վերապատրաստում Էվորայում․ մասնագիտական աճի եւ համագործակցության նոր ճանապարհ

Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 17–21-ը վերապատրաստվել եմ Պորտուգալիայի Էվորայի համալսարանում։ Այցը ներառում էր ճանաչողական եւ մասնագիտական հանդիպումներ՝ հնարավորություն տալով ծանոթանալու համալսարանի պատմական միջավայրին եւ գիտական հնարավորություններին։ Էվորա քաղաքը, որտեղ գտնվում է համալսարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տարածք է։ Համալսարանն աչքի է ընկնում իր պատմական շենքերով, եւրոպական դասական ճարտարապետությամբ եւ [...] Read More

Ագրարային համալսարանի աշխատակիցները՝ կիբերհանցագործների թիրախում

Վերջին շրջանում՝ 2025 թ․ հոկտեմբերից սկսած,  հայաստանյան կրթական հաստատությունների, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ թիրախավորվում են WhatsApp (հազվադեպ նաեւ՝ Viber) հարթակներում։ Հարձակումն իր բնույթով սոցիալական ինժեներիա է, որի մասին ավելի վաղ զգուշացում էր տարածել նաեւ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։ Կիբերհանցագործները թիրախավորել են նաեւ Ագրարային համալսարանը․ նախ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ապա պրոռեկտորներ Գագիկ Թովմասյանի, Հրաչյա Ծպնեցյանի, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր [...] Read More

Ուշադրություն․ կիբերհանցագործները WhatsApp-ում կեղծ էջ են բացել ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի անունից

Հարգելի գործընկերներ, կիբերհանցագործները WhatsApp-ում այժմ էլ կեղծ էջ են բացել  և հաղորդագրություններ են տարածում ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի անունից ։ Հորդրում  ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր  հաղորդագրություններին կամ զանգերին, խուճապի չմատնվել և  զերծ մնալ որեւիցե տեղեկություն, այդ թվում՝ անձնական, բանկային տվյալներ տրամադրելուց։ Read More

Քոլեջի ուսանողին մասնագիտական աշխատանք են առաջարկել․ «Սեր ունեմ գինու եւ ուսման հետ»

Խոսքը արվեստի ճյուղերից մեկի՝ գինի ստեղծելու, գինի արարելու մասին է, պոեզիայի նման մի բան… Արման Շիրինյանն արցախցի է: Դեռ այնտեղ՝ փոքր հայրենիքում գինի ստանալու փորձեր-փորձարկումներ էր անում՝ դիտարկում-լավարկում (նրա զուգահեռը չունեցող գյուտը՝ խմիչք է ստացել, հուսով ենք շատ շուտով հեղինակային հավաստագիր կստանա): Հենց այդ ընթացքում էլ հասկացավ, որ մասնագիտական կրթությունն անփոխարինելի է: Առանց դրա անհնար [...] Read More

Ագրարային համալսարանը ողջունում է հեռակա առաջին կուրս ընդունված ուսանողների մուտքը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանդիսավորապես ընդունեց բակալավրիատի հեռակա համակարգի առաջին կուրս ընդունված 835 ուսանողներին (685-ը՝ մայր բուհում, 51-ը՝ Սիսիանի եւ 99-ը՝ Վանաձորի մասնաճյուղերում)։ Մեծ դահլիճում նրանց ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին ռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ Նրանք մասնավորապես ասացին, որ Ագրարային համալսարանի ուսանող դառնալը պատիվ, միաժամանակ մեծ պատասխանատվություն է․ [...] Read More

Ուշադրություն․ կիբերհանցագործները WhatsApp-ում կեղծ էջ են բացել ՀԱԱՀ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի անունից

Հարգելի գործընկերներ, ՀԱԱՀ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի անունից կիբերհանցագործները WhatsApp-ում կեղծ հաղորդագրություններ են տարածում։ Խնդրում ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր նոր հաղորդագրություններին, առավելեւս՝ զերծ մնալ որեւիցե տեղեկություն, տվյալներ տրամադրելուց։ Read More

Գիտխորհրդի նոյեմբերյան նիստ․ «միջազգային» թեքում, ռազմավարական նոր փաստաթուղթ, պատվոգրեր հուսալի գործընկերներին

Գիտխորհրդի հերթական նիստը նախագահող ռեկտոր Հրաչյա Զաքոյանը սկսեց ՀԱԱՀ 95-ամյակի կապակցությամբ գործընկերների՝ ագրոպարենային ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնելու հաճելի արարողությամբ։ Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց տարիների հուսալի գործընկերներին՝ կատարած «երկուստեք եւ երկրի համար օգտակար գործի համար, որ ցանկալի արդյունք է տալիս»։ Գիտխորհրդի 2025 թ․ սեպտեմբերի 4-ի նիստի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ [...] Read More

Վերապատրաստումներ. Դասավանդման հին ու նոր մեթոդներ՝ լավագույն հատկանիշների խաչասերմամբ

Անցյալից ունենք վերապատրաստումների ձախորդ փորձ, երբ մեր կայացած մասնագետներով համալրված լսարանում հայտնվում էր դրսից որեւէ սկսնակ՝ բուհի առանձնահատկություններից, անցած ճանապարհից, մասնագետների կարողություններից անտեղյակ մեկը ինքնավստահ ու խիստ դասագրքային՝ դասատվությամբ էր զբաղվում: Եւ որքան անտեղյակ, ճիշտ այդքան՝ վստահ: Սա աքսիոմատիկ շղթա է բոլոր տարիքային խմբերի համար: Գրեթե բնության օրենքի չափ հստակ գործող: Սակայն այս տարի ՈԳԱԿ-ը [...] Read More