Category: Բոլոր նորությունները

Ապագա մասնագետները հայրենիքը ճանաչում են նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ

Փետրվարի 12-ին ՀԱԱՀ վարժարանի սաները զինղեկ, փոխգնդապետ Վահան Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Նախնական զինվորական պատրաստություն առարկայից նման արտագնա դասեր կազմակերպելու նպատակը պատանիներին, որոնք, երկու-երեք տարի անց լրացնելու են մեր բանակի շարքերը, մերօրյա հերոսների սխրանքներին ծանոթացնելն է, հայրենասիրական ոգով դաստիարակելը: Սաներին դիմավորեց և համալսարանի առօրյային ու թանգարանին ծանոթացրեց թանգարանի տնօրեն Վեներա Ասլանյանը: [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. նա «դատապարտված» է լինելու՝ կամային, խելացի, գեղեցիկ

Պրոֆեսորներ Ռեւիկ Հարությունյանի եւ Տաիրա Պապոյանի դուստրը՝ Շահանեն, այլ ելք չունի՝ գեներն են ուժեղ. կամային է, խելացի, գեղեցիկ: Տասը տարի առաջ, հարազատ բուհի 80-ամյակի կապակցությամբ «ՀԱՍԿԻ» միջոցով շնորհակալական խոսք էր հղել, որն իր արդիականությունը չի կորցրել նաեւ այսօր եւ ներկայացնում ենք փոքրիկ կրճատումներով: «Հարազատ կրթօջախ, շնորհավորում եմ հոբելյանդ: Քո պատերի ներսում կյանքի դասեր եմ ստացել, [...] Read More

Վիվա-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին

Հարգելի ուսանողներ, Վիվա-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին, որի մեկնարկը կտրվի ս.թ. մարտի 17-ին և կավարտվի ս.թ. հունիսի 17-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ՝ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում: [...] Read More

Լիզինգը բիզնեսում. թեման կներկայացնի Արսեն Բազիկյանը

Ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 425 լսարանում տեղի է ունենալու հանդիպում «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, նախագծերի կառավարման որակավորված մասնագետ (certified PMP) Արսեն Բազիկյանի հետ: Թեմա՝ «Լիզինգը բիզնեսում. լավագույն ֆինանսական լուծումը հիմնական միջոցների ձեռքբերման համար»: Read More

Մեկնարկեց այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծը

2020թ.-ի փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) պաշտոնական շնորհանդեսը: Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ նախագիծն իրականացնում են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախագիծը կարեւոր համարեց առհասարակ այգեպտղաբուծության զարգացման եւ մասնավորապես ոլորտում նախարարության նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու առումով: [...] Read More

Լավագույնները մեկ կիսամյակ կուսանեն Գերմանիայում

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում փետրվարի 12-14-ը տեղի ունեցան Գերմանիայում գործնական կիսամյակը անցկացնել ցանկացողների ընդունելության քննություններ: Դիմորդները ՀԱԱՀ-ի Ագրարային մենեջմենթ ծրագրի արդեն 2-րդ կիսամյակում սովորող 5 մագիստրանտներ էին և ՀԱԱՀ-ի տարբեր մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի 8 ուսանողներ: Քննությունն անցկացնում էին Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռալֆ Շլաուդերերը, Գերմանական ակադեմիական փոխանակման [...] Read More

ՀԱԱՀ-ի շրջանավարտները կօգնեն Ռոքարմ ընկերությանը հիմնել նոր արտադրություն

«Գառնի Կրիստալլայն» եւ «Գառնի Կոլա» ապրանքանիշերով հայտնի Ռոքարմ ընկերության պատասխանատուների հետ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանի եւ ֆակուտետի մի շարք աշխատակիցների ու շրջանավարտների հանդիպումը տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի գինեդարանում: Հանդիպումը հետապնդում էր կոնրետ նպատակ՝ ընկերությանն անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կօգնեն հիմնել մուրաբաների, բանջարեղենի պահածոների եւ կոմպոտների արտադրություն: «Երբ որոշեցինք հիմնել մրգերի ու բանջարեղենի պահածոների արտադրություն, [...] Read More

Համակարգչային ծրագրակազմերի անվճար ուսուցման դասընթացներ

Ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով համալսարանը կազմակերպում է MS Office (Word, Excel, Solver, Power Point) համակարգչային ծրագրակազմերի անվճար կարճաժամկետ դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն մարտի 2-21-ը, շաբաթական 3 անգամ, ժամը 13:30-ից 15:00: Դասընթացները վարելու են ամբիոնի փորձառու դասախոսները: Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝ մոդելավորման գործողությունների ավտոմատացում, Power Point-ի միջոցով համակարգչային շնորհանդեսի նախագծում, աշխատանք Word տեքստային խմբագրիչով, MS [...] Read More

TOPAS ծրագիրը նախանշում է գործնական արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դասախոսների եւ ուսանողների պատկառելի պատվիրակությամբ է մասնակցում փետրվարի 12-13-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում անցկացվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթություն» (TOPAS) ծրագրի աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ Էրասմուս + ՀԳ 2-ի շրջանակում: Ծրագրի համադրող Ռալֆ Շլաուդերի, Հայաստանում Էրասմուս+-ի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի [...] Read More
haytararutyun

Մրցույթ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ «Հասարակական գիտությունների», «Համաճարակաբանության և մակաբուծաբանության»: Մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով: Հասցե՝ 0009 Երևան, Տերյան 74, Հայաստանի [...] Read More