Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցությամբ ապրիլի 30-ին կմեկնարկի ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ZOOM ԿԱՄՈՒՐՋ «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար- քննարկումների շարք: Վեբինար-քննարկումներին կարող եք միանալ հետևյալ հղումով https://zoom.us/j/2406660933 Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 4-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More
Այսօր՝ ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օրն է: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից հռչակված տոնը նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության եւ առողջության պահպանմանն առնչվող տարաբնույթ հարցերի վրա։ Այն նշում են ավելի քան 100 երկրներում։ ՀԱԱՀ-ի Կենսագործունեության անվտանգության ամբիոնի գործունեությունը անմիջականորեն առնչվում է աշխատանքի անվտանգությանն ու բնակչության առողջության պահպանմանը։ Ամբիոնում [...] Read More
Տարին գյուղատնտեսական է: Պետությունը խթանում է, ֆերմերներն ու արդյունաբերողները նախաձեռնում են, գիտնականները` հետազոտում եւ առաջարկում: Մյուս կողմից` թագավարակնն է խաղի նոր կանոններ թելադրում: Այս համապատկերում բոլորն են շահագրգիռ կողմ, իսկ գիտելիքահենք ագրոարդյունաբերական տնտեսության զարգացումն այլընտրանք չունի: Այս գիտակցումով ու պարետատան հորդորով «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրակազմը մնաց տանը, հեռահար պայմաններում թողարկեց տարվա անդրանիկ համարը: [...] Read More
«Հույս» հիմնադրամը մեկնարկել է «Հույս» կրթաթոշակի համար դիմումների ընդունման փուլը 2020-2021 ուսումնական տարվա համար: 2020-2021 ուսումնական տարում «Հույս» հիմնադրամի կողմից շնորհվելիք կրթաթոշակների շարքում կլինեն նաև հետևյալ հատուկ կրթաթոշակները. Ջոն Հարությունյան կրթաթոշակ՝ մարդկությանը ծառայելու համար, «Գյուղատնտեսության և գյուղի զարգացումը Հայաստանում» կրթաթոշակներ, Հայագիտության կրթաթոշակ: «Հույս» կրթաթոշակները կլինեն ոչ պակաս քան 2000 ԱՄՆ դոլարի չափով, բացառությամբ հայկական կրթական [...] Read More
Նա երազում էր ատամնաբույժ դառնալ: Եւ երբ երազանքին հակառակ ընդունվեց անասնաբուժական ֆակուլտետ, առաջին տարին լավ չէր սովորում, սիրտը ասես «կախ էր, չէր կպչում»: Կայացած անասնաբույժ, գործընկերների շրջանում բարի համբավ ու հեղինակություն վայելող հայրը որդու թերանալը, մասնագիտության մեջ միջակություն լինելը հանդուրժել պարզապես չէր կարող: Առաջին կուրսի ավարտին լուրջ, վերջնագրային ոճով խոսակցություն եղավ հոր եւ որդու միջեւ. [...] Read More
Սիրելի գործընկերներ և ուսանողներ, Հայաստանում արդեն 2-րդ անգամ ապրիլի վերջին շաբաթը նշում ենք Անասնաբույժի միջազգային օրը: Այդ օրը հռչակվել է Անասնաբուժության համաշխարհային ընկերակցության կողմից, որի նպատակն է եղել ներկայացնել անասնաբույժի աշխատանքի նրբությունները և մասնագիտության կարևորությունը: Տեղին են ասված ռուս բժիշկ, ֆիզիոլոգ Իվան Պավլովի խոսքերը․ «Բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը»: Անասնաբուժությունը ոչ միայն պայքար [...] Read More
Արտակարգ իրավիճակն իր «ուղղումներն» է մտցրել նաեւ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի դասախոսների ուժերով անցկացվող դասընթացի կազմակերպման գործում։ Ծրագրով հետաքրքրված ֆերմերների հերթական խմբի համար հերթական հնգօրյա դասընթացը մեկնարկել է ապրիլի 20-ին, մասնակից ֆերմերների համար անսովոր՝ առցանց եղանակով։ Ի պատիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական [...] Read More
Մեկնարկել է ԱՊՀ երիտասարդ միջազգայնագետների մրցույթի մասնակցության հայտերի ընդունման փուլը: 2020 թ-ին այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին և ՄԱԿ-ի ստեղծմանը: ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և շրջանավարտներ, ասպիրանտներ, գիտնականներ, ուսուցիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ, բիզնես փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ պետությունների դիվանագետներ: Մասնակցի տարիքը` [...] Read More
-Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում գիտական կենտրոնում։ -Գիտական կենտրոնը հետազոտություններ է իրականացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող բազային եւ գիտական ու գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) մեկական ծրագրի շրջանակում։ Բազային ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվում կենսատեխնոլոգիական (ներառյալ աէրոպոնիկ) մեթոդների կիրառմամբ բույսերի բազմացման տեխնոլոգիաների մշակման, վիրուսային, վիրոիդային, բակտերիալ, սնկային հիվանդություններից բույսերի առողջացման, բույսերի in vitro ընտրասերման եւ մոլեկուլային [...] Read More