Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա առարկայից: Դասընթացների տևողությունը 1.5 ժամ է, շաբաթական 3 անգամ: Սույն թվականի հուլիսի 20-ից մեկնարկած առաջին փուլին մասնակցել են 17 դիմորդ: Ուշադրություն. Երկրորդ փուլը մեկնարկում է հուլիսի 31-ից: Ցանկացողները դեռևս կարող են դիմել դասընթացին միանալու համար: [...] Read More
Այսօր, հուլիսի 30-ին, «Կրթությունը ներսից» նախագծի հերթական թողարկման շրջանակում Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը զրույցի էր հրավիրել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, ոլորտի այլ պատասխանատուների եւ փորձագետների: Թեման նվիրված էր մարզերից երիտասարդների հոսքին դեպի Երեւան, որը ասես վեր է ածվում քաղաք-պետության: Հաղորդման հեղինակը նկատեց, թե թռիչքային տեմպով է զարգանում ագրարային համալսարանը, եւ անկեղծորեն հիանում [...] Read More
Ֆրանսիական Նանսի քաղաքից «Աքսիոն դողիան» հումանիտար հասարակական կազմակերպությունը, նախագահ Ալան Ժոֆխուայի նախաձեռնությամբ, Գյումրիում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու և խրախուսելու նպատակով ՀԱԱՀ-ի մասնաճյուղ Շիրակի գյուղատնտեսական քոլեջին հողի մշակման, վար ու ցանքի համար նախատեսված տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ է տրամադրել։ Բարեգործական ծրագիրը հայրենի քաղաք ուղղորդելու գործում ներդրում է ունեցել ֆրանսաբնակ արվեստագետ Արման Թադևոսյանը։ Քոլեջի տնօրենի տեղակալ Գայանե Գաբրիելյանի [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հորդորով. «Համաճարակի հետեւանքները ավելի ցավոտ են դառնում: Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Զգույշ եւ ուշադիր լինենք: Անվերապահորեն եւ հստակ կատարենք պարետատան բոլոր որոշումները»: Ռեկտորատի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրեն Վասիլյանի եւ Էդուարդ Կոսեմյանի հիշատակը։ Ֆակուլտետների դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները ներկայացրին քննաշրջանի ընդհանուր պատկերը՝ ակադեմիական եւ [...] Read More
2020-2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով 2-րդ փուլի ընդունելության արդյունքները․ 2020-2021 ուստարվա վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթի արդյունքներ Read More
· Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակում հայտարարվել է ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ: · Մրցույթին դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք՝ https://www.mineconomy.am/page/1613: Մանրամասները՝ կից փաստաթղթում: · Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։ Շտապեք դիմել: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը հուլիսի 21-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ Երկարամյա գործընկերների միջեւ կնքված հուշագիրը մեծապես հիմնված է գյուղատնտեսական եւ հարակից գիտությունների բնագավառում կողմերի ունեցած համբավի եւ ոլորտի զարգացման ընդհանուր նպատակների վրա, ներառյալ՝ տեխնոլոգիաներ կիրառելու, ցուցադրելու, ուսուցանելու եւ դրանց տարածումը խթանելու միջոցով։ Հուշագրով, [...] Read More
Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի ուսանող դառնալու հենց առաջին օրերից Լիլիթ Ղազարյանը զանազանվում էր իր աշխուժությամբ, գիտելիքի կայուն պաշարով, անհագորեն կարդալու մղումով, գրագետ ու կուռ գրելու ակնհայտ ձիրքով: Հայրը նույնպես մեր բուհի շրջանավարտ է: Լիլիթը պատմում է. «Երազում էի լրագրող դառնալ, բայց հորս օրինակն ինձ ուղղորդեց Ագրարային համալսարան: Ես, փաստորեն, ենթագիտակցորեն քայլեցի հորս ճանապարհով: Միշտ լսում [...] Read More
ՀԱԱՀ Ա.Ե Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն Դիմորդները դիմում-հայտը կարող են լրացնել հուլիսի 20-ից սկսած առցանց dimord.emis.am համակարգի միջոցով: Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողով: ☎️ 012 58 58 28 2020 թվականի ընդունելության տեղերին ըստ մասնագիտության կարող եք ծանոթանալ այստեղ: Read More
Ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են վճարովի համակարգում թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները: [...] Read More