Բոլորս միահամուռ փակեցինք 2020-ի դժվարին, ծանր ժառանգությամբ էջը եւ նոր հույսերով-սպասումներով-լավատեսությամբ սկսում ենք նորը: Չնայած բազում դժվարություններին, առարկայական եւ ոչ առարկայական խոչընդոտներին, մեր համալսարանի գիտության ոլորտի մշակները ծավալուն եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացրել, որոնց մասին խնդրեցինք պատմել գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանին: Չնայած նա սակավախոս, գնահատականների առումով ժուժկալ անհատ է (գիտնականը երեւի [...] Read More
Տվյալագիտության ամբիոնի գնահատման եւ թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաներում այսօր՝ հունվարի 15-ին քննություն էին հանձնում Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների տարբեր մասնագիտությունների 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողները: Գեղեցիկ կահավորված քննասենյակներում հայտնվելուց առաջ ուսանողները համակարգչի միջոցով ընտրում են առարկան, վերցնում կտրոնը, որի վրա նշված համարը ցույց է տալիս, թե որ համակարգչից պետք է օգտվի [...] Read More
2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։ ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն [...] Read More
Համաշխարհային բանկի հետ գործակցության շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանի, դասախոսներ Արեգ Կարապետյանի եւ Արթուր Ալավերդյանի մասնակցությամբ իրականացվում է ՀՀ անտառային լանդշաֆտների վերականգնմանը վերաբերող հետազոտություն։ Հայաստանը՝ լինելով սակավ անտառապատ երկիր, որտեղ անտառածածկույթը կազմում է ընդամենը 11,2%, բուսատեսակների զգալի բազմազանություն ունի՝ ծառերի եւ թփերի 323 տեսակ, որոնց մեջ զգալի քանակություն են կազմում հազվագյուտ եւ [...] Read More
Այսօր՝ հունվարի 13-ին մեկնարկեց ԵՄ ԹՈՒՄՈ համալիր նախագծի Թումո լաբորատորիաներ կրթական ծրագրի մասնագետների ուժերով ֆակուլտետի ավարտական կուրսի ընտրված ուսանողների վերապատրաստման դասընթացը: Այսպիսով, Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի միջեւ սկսված գործակցությունը թեւակոխում է գործնական փուլ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դասընթացը վերաբերում է բույսերի ջրման եւ օդի, հողի խոնավության, ջերմաստիճանի, լուսավորվածության եւ այլ պարամետրերի դիտարկման [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա "Բալահովիտ" ՈՒՓՏ-ի գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի հունվարի 20-ին ժամը 13.00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ հաջորդ աճուրդների [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) նախագծի թիմի ղեկավար Պասկալ Բոկերսի՝ օրերս ստորագրած հուշագիրն արդեն մեկնարկած գործակցության վավերացումն էր։ Նախագծի նպատակն է աջակցել հարակայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը Շիրակում, Լոռիում և Տավուշում: Պարոն Ուռուտյանը, պարոն Բոկերսը եւ EU-GAIA-ի [...] Read More
Սիրելի ուսանողներ եւ գործընկերներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի հարգելի անդամներ։ Ճանապարհում ենք անկախ Հայաստանի պատմության ամենածանր փորձությունների տարին՝ 2020 թվականը, ճանապարհում ենք սրտի ցավով, մեծ հիասթափությամբ, սակայն նաեւ՝ նոր հույսի մեծ չափաբաժնով եւ առավել նպատակային գործունեություն ծավալելու վճռականությամբ։ Անցնող տարում՝ Ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020 թվականին, բոլորիդ հայտնի պատճառներով մենք չկարողացանք նշել համալսարանի [...] Read More
«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի «ԹՈՒՄՈ լաբորատորիաներ» կրթական ծրագիրը ակտիվ գործակցություն է սկսել Ագրարային համալսարանի հետ, որն ուղղված է ուսումնահետազոտական-գործնական նպատակների իրականացմանը: Հետաքրքրական ու կարեւոր համատեղ ծրագիր է նախատեսվում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանից տեղեկացանք, որ ֆակուլտետի աշխատակիցներն ու ուսանողները պատրաստակամորեն են արձագանքել բույսերի ջրման եւ օդի, հողի [...] Read More
Ռեկտորատի 2020թ.-ի դեկտեմբերի 28-ի նիստում, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, քննարկվող հիմնական հարցերն էին 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացիկ վիճակը համալսարանի ստորաբաժանումներում, նույն առարկայից (առարկաներից) 50% եւ ավելի բացակայություններ ունեցող ուսանողների հարցը (այս երկու հարցերով զեկուցողներն էին դեկանները, քոլեջների, ստարաբաժանումների եւ մասնաճյուղերի տնօրենները) եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի աուդիտի արդյունքների ներկայացումն ու թերությունների վերացման [...] Read More