Category: Բոլոր նորությունները

ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահության 2021-2022 ուսումնական տարվա ապրիլի 9-ի հերթական՝ 3-րդ նիստի օրակարգի հիմնական հարցը Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախագահ Կարեն Ղարախանյանի հրաժարականից հետո: Ագրարային ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վարդան Դեմիրճյանի առաջարկով համալսարանական խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց խորհրդի նախագահի պաշտոնակատար Թոռնիկ Ալիյանը: Նիստին ներկա [...] Read More
haytararutyun

Գույքի աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (մահճակալների, ներքնակների և տրակտորի) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի ապրիլի 21-ին, ժամը 16։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ [...] Read More
haytararutyun

ՀԱԱՀ-ը հայտարարում է խոտանված կովերի աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա թվով 52 խոտանված կովերի աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի ապրիլի 21-ին, ժամը 16։00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա խոտանվող կովերի տվյալները 1.1 Հետևյալ հղմամբ տեղադրված են խոտանվող [...] Read More

Կանաչ արահետը մեկտեղել էր կանաչ գյուղատնտեսության ոլորտի շահակիցներին

Ապրիլի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց «Կայուն Գյուղատնտեսությունը Կանաչ Ապագայի Երաշխիք» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էր Կանաչ արահետ ՀԿ-ն՝ Ձորաղբյուրում գտնվող Ուսուցման կանաչ կենտրոնում: «Հայկավանում փոքր ֆերմերների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացում եւ կայուն տնտեսական կառուցվածքների ստեղծման միջոցով» նախագծի շրջանակում կազմակերպված երկօրյա համաժողովի նպատակը շահակից ֆերմերային խմբերի ու կազմակերպությունների հետ փորձի փոխանակումն էր: Նախագիծն իրականացնում [...] Read More

Անասնաբույժի թափուր հաստիք Երեմյան Փրոջեքթսում

Աշխատանքի նկարագրությունը Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում անասնաբույժի, որը կվերահսկի և կիրականացնի անասնաբուժական աշխատանքներ անասնաֆերմայում։ Աշխատանքային պարտականությունները Կատարել կենդանիների ամենօրյա բուժզննում և ջերմաչափում Կատարել կենդանիների նախնական հետազոտություն և առաջնային բուժում Ապահովել և համակարգել կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման և վերացման աշխատանքներ Նախապատրաստել կենդանիների հղիությունը և իրականացնել ծննդօգնությունը Կատարել անասնաշենքի, հարակից տարածքների, [...] Read More

Սոցիալական ձեռներեցությունը որպես հայ գյուղի զարգացման մեխանիզմ

Շարունակվում են ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի եւ ՈՒԳԸ-ի նախաձեռնած (որոնց որպես կանոն աջակցում են համալսարանական կառույցի անդամները) տնտեսագիտական գրագիտության սերմանման նպատակով կազմակերպվող հանդիպումները: Այսօր՝ ապրիլի 9-ին, հյուրընկալել էինք Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, արտասահմանյան հեղինակավոր բուհում թեզ իրականացրած եւ հաջողությամբ պաշտպանած Գոհար Մկոյանին եւ շրջանավարտների՝ արդեն կայացած ձեռներեցների: Ի դեպ, հանդիպման ընթացքում պարզվեց, որ երեքից երկուսը մեր [...] Read More

Արեշի մասնաշենքում բացվեց նորագույն տեխնիկայով հագեցած լսարանը

Ապրիլի 8-ին ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում մարդաշատ էր, իսկ հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ինչպես նաեւ ՀԱԱՀ պրոռեկտորներ Կարեն Մուրադյանը եւ Հրաչյա Զաքոյանը: Առիթը մասնաշենքում կաղապարվածքներով, կովերի եւ խոզերի արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, մանարդիտակներով, ջերմաչափերով ու անասնաբուժական այլ սարքավորումներով [...] Read More

PRO EXTOUR. իրազեկման միջոցառում

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծին նվիրված իրազեկման առցանց միջոցառմանը: Միջացառումը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 16-ին `առցանց, գրանցումը կսկսի 10.30-ին, իսկ շնորհանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Մենք նախատեսում ենք մեր շահառուներին և շահագրգիռ կողմերին, այդ թվում` բիզնես կազմակերպություններին, կարգավորող մարմիններին, քաղաքականություն մշակողներին, մասնագետներին, [...] Read More

Եւս մեկ փորձարարական տարածք կհիմնվի Ոսկեհատի տնտեսությունում

Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիանո Վերգարայի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին կայացած առցանց հանդիպմանը ՀԱԱՀ-ից մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, ՀԱԱՀ Ոսկեհատի փորձացուցադրական դաշտի պատասխանատու Լիլիթ Սիմոնյանը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Ապրանքային նշանների միջազգային ընկերակցության (INTA), Տիեռաս դե Արմենիայի, ՀԲԸՄ հայաստանյան եւ Բուենոս Այրեսի գրասենյակների ներկայացուցիչները: Հետաքրքիր քննարկման գործնական [...] Read More

ABioNet. Սննդամթերքի անվտանգության մարտահրավերները

ABioNet Էրազմուս+ ծրագիրը շարունակում է հերթական վերապատրաստում-սեմինարների շարքը, այս անգամ` «Անվտանգ սննդամթերքի ապահովումը սննդային շղթայում» խորագրով, որը կայացավ մարտի 26-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Կազմակերպիչը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն էր, վերապատրաստվողները՝  ՀԱԱՀ-ի «Սնննդամթերքի անվտանգություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» կրթական ծրագրով ուսումնառող մագիստրոսները, ասպիրանտները։ ՀԱԱՀ-ի շահակիցներից զատ սեմինարի առցանց մասնակիցներն էին ABioNet-ի հայաստանյան գործընկեր համալսարանների՝ Երևանի պետական, [...] Read More