Category: Բոլոր նորությունները

«ScienceDirect» եւ «Scopus» շտեմարաններին անվճար մուտքի հնարավորություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ին մինչև 2021 թվական հունիսի 30-ը տրվել է «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններ անվճար փորձնական մուտքի հնարավորություն։ ScienceDirect-ը պարունակում է «Էլզեվիեր» հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը։ ScienceDirect-ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով «Էլզեվիեր» հրատարակչության [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Հայրենի հողը պահում են զինվորը, մշակն… ու հողաշինարարը

Հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության ավարտաճառերի պաշտպանությունը տարիներ առաջ, այսօրվա ընկալումներով՝ անհավանական-անհասկանալի դրվագ ուներ: Կուրսի տղաները միահամուռ, արագ-արագ ամրացնում էին 10-15 վատմանի վրա արված նախագծերը: Եւ սա կրկնվում էր յուրաքանչյուր աշխատանքի պաշտպանությունից հետո: Հիմա ամեն ինչ էլեկտրոնային է, թվայնացված, առանց թոհուբոհի՝ աղյուսակներ, լուսանկարներ, քարտեզներ-հատակագծեր, ամենն ինչ այս մասնագիտության մաս է կազմում: Ուսանողները մանրամասն դիտարկել են նաեւ [...] Read More

ՀԱԱՀ դասախոսները մասնակցում են ինտենսիվ վերապատրաստումների

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների քաղաքականությունը հաջողությամբ կյանքի է կոչվում: Միայն մարտ ամսվա երկրորդ կեսին եւ ապրիլի առաջին կեսին բազմաթիվ դասախոսներ մասնակցել են կարճաժամկետ ու միջնաժամկետ վերապատրաստման մի շարք ծրագրերի՝ գործընկեր համալսարաններում, մասնավոր բիզնեսում, այլուր: Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դասախոսները 2 շաբաթ վերապատրաստում են անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան [...] Read More

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ»

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում։ (https://drive.google.com/file/d/1CxzwX18IfJi-9yucWboumk55R25mNOa0/view?usp=sharing) Ծրագիրը տևում է 2022թ․ մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է։ Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են [...] Read More

Գեոդեզիական գործիքներն օգտագործվեցին համալսարանի հարակից այգում

ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում առկա արդիական թվային գեոդեզիական գործիքները դուրս բերվեցին կենտրոնից եւ օգտագործվեցին բաց դասի համար: Համալսարանի հարակից՝ Վիկտոր Համբարձումյանի այգում անցկացվող բաց դասին մասնակցում էին Ջրային ռեսուրսների կառավարում եւ Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտությունների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները: Դասի սկզբում ուսանողները ծանոթացան թվային գործիքների աշխատանքի սկզբունքներին՝ [...] Read More

Վերապատրաստումներ ՌԶԳ-ի հետ

Ռազմավարական զարգացման գործակալության հետ դինամիկ կերպով զարգացող գործակցության կարեւոր ուղղություններից մեկը ՀԱԱՀ-ի դասախոսների մասնագիտական որակավարման բարձրացումն է՝ վերապատրաստման նպատակային ծրագրերի միջոցով: Վերապատրաստումների շարքում, նեղ մասնագիտական-առարկայական որակավորման բարձրացումից զատ, ՀԱԱՀ-ը եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն  հետապնդում են նաեւ այնպիսի կարեւորագույն կարողությունների ու հմտությունների զարգացումը, ինչպիսիք են դասավանդման նոր մոտեցումներն եւ մեթոդաբանության բարելավումը, գնահատման համակարգի կատարելագործումը, մասնագիտական [...] Read More

Քոլեջի ուսանողների համար շահադրդող հանդիպում ՋՀՌԿՏ կենտրոնում

ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների մասնագիտական իրազեկման, մասնագիտության առանձնահատկություններին ծանոթացնելու եւ ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելու եւ շահադրդելու ձեւերից մեկը արտաժամյա բաց դասերի կազմակերպումն է: Քոլեջի եւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները հավաստիացնում են, որ նման բաց դասերը շարունակական են լինելու՝ տարբեր մասնագետների ներգրավմամբ: ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հողաշինարարություն եւ հողային կադաստր [...] Read More

Հյուրընկալեցինք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գեղեցիկ եւ ուժեղ ուսանողներին

Ավարտվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես», «Գյուղատնտեսագիտություն» ու «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ»  մասնագիտությունների առաջին եւ երկրորդ կուրսերի մի խումբ ուսանողների  10-օրյա ուսումնաճանաչողական այցը Ագրարային համալսարան: ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը ՇՏՀ երիտասարդների եւ նրանց ուղեկցող՝ ՇՏՀ-ի ռեկտորի տեղակալ Ա. Հարությունյանի, Արտաքին կապերի բաժնի պետ Թ. Դանիելյանի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Շ. Առաքելյանի համար հագեցած [...] Read More

«Հերացի» ավագ դպրոցի սաները հյուրընկալվեցին ՀԱԱՀ Ընդհանուր քիմիայի ամբիոնում

Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը եւ ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը ապրիլի 15-ին հատուկ հյուրեր ունեին՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Անաստասիա Գուլյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արման Հարությունյանը: Պատանի հյուրերին նրանք ջերմորեն ընդունեցին ամբիոնի Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի լաբորատորիայում: Բանն այն է, որ Հերացի դպրոցի սաները պատրաստվում [...] Read More

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթը»

Ապրիլի 15-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Գարեգին Նժդեհին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել գիտական գրադարանի աշխատակազմը: Հայկական գրադարանային ասոցիացիայի 2002թ.-ին ընդունած որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլ ասվա 2-րդ շաբաթվա ընթացքում միջոցառումների շարք է նախատեսվում, որի նպատակը գրքի, գրադարանների դերի արժեւորումը, գրագետ եւ կիրթ սերունդ դաստիարակելն ու առողջ հասարակություն ձեւավորելն է: Նշված ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ են կազմակերպում [...] Read More