Category: Միջազգային կապեր

Visegrad+ ծրագրի մոնիթորինգը ՀԱԱՀ-ում

Ս/թ սեպտեմբերի 30-ին Միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց Visegrad+ հիմնադրամի ծրագրի համակարգողներ Աննա Ադամչուկին և Եվա Մերենիկսին։ Նրանց այցի նպատակը ՀԱԱՀ-ի կողմից համակարգվող «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» ծրագրի մոնիթորինգն էր։ Հյուրերին ընդունեցին ՄԿԿԲ պրոռեկտոր Մ․ Մովսիսյանն ու ՄԿԴ պետ Գ, Համբարձումյանը։ Ծրագրի գլխավոր համակարգող Գ․ Համբարձումյանը հյուրերին ներկայացրեց ծրագրի նպատակները, [...] Read More

«Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net)» գիտելիքի համաստեղծման ծրագիր (երկարաժամկետ)

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացնում է «Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net)» գիտելիքի համաստեղծման ծրագիրը (երկարաժամկետ)։ Այս ծրագիրը տալիս է հնարավորություն երիտասարդ հետազոտողներին և բիզնես ներկայացուցիչներին սովորելու մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում ճապոնական համալսարաններում։ Ուսման ոլորտները վերաբերում են գյուղատնտեսությանը, գյուղական զարգացման քաղաքականությանը, կայուն գյուղատնտեսության արտադրությանը, սննդի արժեշղթային և այլն։  JICA-ն առաջարկում [...] Read More

Դասավանդում Արևմտյան Ատտիկայի համալսարանում և մասնակցություն միջազգային շաբաթին

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս/թ դեկտեմբերի 5-9-ը Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու և դասավանդելու համար։ Հանդիպման թեման է՝ Innovative Management in Higher Education, Applied Practices in Covid-19 Pandemic and Remaining Challenges. Մասնակիցը պետք է ներկայացնի 15 րոպեանոց շնորհանդես Covid-19-ի [...] Read More

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է [...] Read More

SMARTI ծրագրի համակարգողների և հայկական գործընկերների հետ կառավարման խորհրդի ամենամյա հատուկ հանդիպումն ու վերապատրաստումը ՀՀ ՊԿԱ-ում

2022 թ․-ի սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ՊԿԱ-ում հիբրիդային եղանակով տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու վերապատրաստումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ ռեկտորը՝ ներկայացնելով ծրագիրը, կատարված աշխատանքներն ու հետագա պլանները։ Ծրագրի երևանյան գործընկերները [...] Read More

Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է  մագիստրանտի 2 տեղի մրցույթ  2022-23 ուս․ տարվա  2-րդ կիսամյակում 4 ամսով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են դիմել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հետազոտություններ կատարող եւ անգլերենին (B2) տիրապետող այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2023 թ․-ի գարնանը։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More

Դասավանդման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում   մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման և տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF [...] Read More

Դասավանդման հնարավորություն Տուշայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում Տուշայի համալսարանում   (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են սննդամթերքի որակի վերահսկման և տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանության և անտառագիտության, կենսատեխնոլոգիաների, ագրոնոմիական ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

Դասավանդման հնարավորություն Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ  Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր աշխատում են անասնաբուժության և անտառագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար [...] Read More

2022 թ․-ի հոկտեմբերի 6-8-ը ՀՀ ԳԱԱ ռուսաստանյան առաջատար ուսումնական հաստատությունների մասնակցությամբ անցկացվելիք երկօրյա կրթական ցուցահանդես

Սույն թվականի հոկտեմբերի 6-8-ը Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցիչը ՀՀ-ում (Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Ռուսկի Դոմ-ը) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նախատեսում են անցկացնել երկօրյա մաշտաբային կրթական ցուցահանդես ռուսաստանյան առաջատար ուսումնական հաստատությունների մասնակցությամբ (Օ.Ե Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա, Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ, Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարան)։ Ցուցահանդեսին հրավիրվում են մասնակցելու ՀՀ բուհերի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։ Ցուցահանդեսի մասին մանրամասները կներկայացվեն նախարարությանը [...] Read More