«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում բաց մրցույթով ծառայություններ ձեռք բերելու համար։
Մրցույթի հայտարարման ամսաթիվը` 16 օգոստոսի, 2023 թ․
Մրցույթի վերջնաժամկետը` 30 օգոստոսի, 2023 թ․
Պայմանագրի համարը՝ 81297265
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ / ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրից (այսուհետեւ` «Դրամաշնորհատու») ստացել է ֆինանսավորում (այսուհետեւ` «Դրամաշնորհ») «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի իրականացման համար։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն առաջարկում է մատակարարներին մրցութային հայտ ներկայացնել ծառայությունների համար, որոնք նկարագրված են կից փաստաթղթի Հավելված 3-ում:
Հայտերի ներկայացում
Հայտերը պետք է ներկայացնել Հավելված 2-ում ներկայացված ձեւաչափով՝ թղթային տարբերակով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում։ Հայտերը ներկայացնել փակ վիճակում, մինչեւ սույն թվականի օգոստոսի 30-ը, ժամը 12:00-ն՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, ՀՀ, ք․ Երեւան Տերյան 74, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի (AgriTech) լսարան կամ ստորագրված եւ կնքված ուղարկել [email protected] էլհասցեով։
Մրցույթին ներկայացվող գները պետք է լինեն ՀՀ դրամով:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ընդունելու կամ մերժելու որեւէ հայտ, չեղյալ համարելու մրցութային գործընթացը եւ մերժելու բոլոր հայտերը ցանկացած ժամանակ նախքան պայմանագրի շնորհումը՝ առանց որեւէ պարտավորության ենթարկելու տվյալ հայտատուին կամ հայտատուներին, կամ առանց բացատրություն տալու հայտատուին կամ հայտատուներին «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գործողությունների հիմքերի վերաբերյալ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգողի հետ՝ [email protected] էլհասցեով կամ զանգահարել +37494 48 87 85 հեռախոսահամարով։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից փաստաթղթում։