«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը համալսարանի երկարամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաեւ Արցախի այլ բուհերի՝ բռնի տեղահանված ուսանողներին հրավիրում է Ագրարային համալսարան՝ ուսումը ըստ մասնագիտությունների շարունակելու հնարավորությունները դիտարկելու համար։ Ուսանողները ձեռքի տակ եղած փաստաթղթերով կարող են այցելել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին եւ ժամերին, հասցե՝ Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ․ հեռ․՝ (095) 52-17-53, [...] Read More
Ֆրուտենիա նախագծի շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսության ինտենսիվ այգում ՀԱԱՀ ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու, Ֆրուտենիա նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը սիրով ընդունեց գյուղատնտեսական երեք քոլեջի ուսանողներին ու դասախոսներին։ Նախագծի պատասխանատուների հերթական նախաձեռնությունը նպատակ ուներ Նոր գեղիի ակ․ Աղաջանյանի անվան, Մասիսի եւ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներին ծանոթացնել ինտենսիվ այգիների կառավարման սկզբունքներին, ավանդական այգիների նկատմամբ ունեցած [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը դիմել է համալսարանի միջազգային գործընկերներին՝ կոչ անելով իրենց համայնքներում բարձրաձայնել Արցախում առկա իրավիճակի, հայերի նկատմամբ Ադրբեջանի եւ իր հովանավոր պետությունների սանձազերծած ցեղասպանական գործողությունների, հազարամյակների իր բնօրրանից էթնիկ զտումների միջոցով դուրս մղելու քաղաքականության մասին։ Ռեկտոր Ուռուտյանը գործընկերներին տեղեկացրել է, որ միջազգային հանրությունը հանդուրժողական վերաբերմունք է հանդես բերել ավելի քան 9 ամիս տեւած [...] Read More
Եւրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ կազմակերպելիք՝ Հայաստանում 1-ին Կանաչ խորհրդաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել ս․թ․ հոկտեմբերի 4-5-ը, հետաձգվում է՝ արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների բերումով։ «Հայաստանում հարակայուն զարգացման ապահովում՝ կանաչ գյուղատնտեսության միջոցով» կարգախոսով անցկացվելիք խորհրդաժողովը նվիրված էր լինելու կանաչ գյուղատնտեսության բնագավառում հարակայուն զարգացմանը եւ կիրառական հետազոտություններին եւ ռազմավարական առումով հեռանկարային [...] Read More
Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Արցախի հումանիտար ճգնաժամը եւ սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարված հիբրիդային պատերազմի իրողությունները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները պատրաստակամություն են հայտնում միանալ Արցախի մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին։ Ըստ անհրաժեշտության հնարավոր աջակցության տրամադրման համար ՀԱԱՀ ուսանողները եւ աշխատակիցները կարող են [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի նիստը: Ի թիվս օրակարգում ներառված հարցերի բակալարիատի եւ մագիստրատուրայի մի քանի լավագույն ուսանողի հանձնվեցին հավաստագրեր այն մասին, որ ընթացիկ տարվա մարտի 2-ից մինչեւ մայիսի 25-ը նրանք առցանց մասնակցել են «Եւրասիական տնտեսական միության անդամ պետություններում սերմնաբուծության եւ սելեկցիայի արդի վիճակը» թեմայով դասախոսությունների եւ գործնական պարապմունքների շարքի: Բացի վերնագրում [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում սիլոսի արտադրության փորձացուցադրական մոդելի ներդրման ծառայությունների գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում օրգանական ծագման պարարտանյութերի/կենսազանգվածի ստացման ցուցադրական մոդելների տարածման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գյուղական կյանքի եւ ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին ներկայացել էր վերջին տարիների լուրջ ձեռքբերումներով՝ արդիականացված կրթական ծրագրերով, թվային ու բարձրտեխնոլոգիական լուծումներով՝ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերով, հողաչափական ու ջրաչափական գերարդիական սարքավորումներով, համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններում ստեղծված բերքուբարիքով, գինեսեր հանրության շրջանում արդեն հեղինակություն վայելող «Սերունդ» գինիով։ Այս ամենը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում՝ Կանաչ արահետ ՀԿ-ի [...] Read More