ՀԱԱՀ-ի եւ մասնավորապես Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի հին ու բարի գործընկեր Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի հերթական նախաձեռնությունը հատուկ նախատեսված էր ֆակուլտետի ուսանողների համար: «Կենդանիների համարակալում եւ հաշվառում» ծրագրին նվիրված՝ փետրվարի 9-ի սեմինարից ստացած գիտելիքները օգտագործելու են հենց նրանք՝ մեր երկրում երկար սպասված եւ վերջապես մեկնարկած այս կարեւորագույն գործընթացի վաղվա պատասխանատուները: CARD-ի [...] Read More
ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ImpactAim ANAU AgriTech Accelerator ծրագիրն ավարտել է Ագրոտեխնոլոգիական ստարտափերի հերթական՝ 3-րդ մրցույթի համար ստացված հայտադիմումների ընտրության գործընթացը: Ինչպես տեղեկացնում է ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանը, մրցույթին մասնակցելու համար ընդհանուր առմամբ հայտադիմումներ են ստացվել ավելի քան 90 ստարտափ թիմերից, որոնցից 10-ն ընտրվել է որպես Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթ 2021-ի՝ փետրվարի 20-ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակից: [...] Read More
ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը փետրվարի 6-ին Երեւանի քաղաքապետարանում ԿՇՄՊ (Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն) ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացված «Բույսերի պաշտպանության հիմունքները» թեմայով սեմինարի բանախոսն էր: Պարոն Տեր-Գրիգորյանի բնութագրմամբ՝ խիստ առօրեական եւ կարեւոր թեմայով քննարկմանը մասնակցում էին ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրինությունը, վարչական շրջանների ստորաբաժանումների ղեկավարները, դենդրոլոգներն ու ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցները: Սեմինարի ընթացքում Արմենակ Տեր-Գրիգորյանը ներկայացրեց [...] Read More
«Այն փոքրիկ անկյունը, որ ստեղծվեց ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում՝ ի հիշատակ այս կրթօջախի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի, ամենաքիչն է, որ պարտավոր էինք անել»,- իր խոսքն այսպես սկսեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շերմազանյանը: «Գործն է անմահ, լավ իմացեք...». հիրավի, թումանյանական անբեկանելի ճշմարտությունն ապացուցվեց մեկ անգամ ևս՝ այս անգամ մեծն լոռեցին իր հող ու ջրի իմաստությունը և ուժն ամբարող [...] Read More
Բարի լուրերը մշտապես գերակշռում են բուհական առօրյայում, եւ դժվար թե այսօր դրանցով զարմացնես որեւէ համալսարանականի, սակայն անցնող տարվա լավագույն լուրերից մեկն արժանի է մեր անդրադարձին: Խոսքը «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» պարբերականի վարկանիշային թռիչքի մասին է: Եվ այսպես, անցած տարեվերջին Գիտական տեղեկատվության վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնն ավարտեց հայաստանյան ամսագրերի 2019 թ. Ազդեցության գործոնների (ArmJIF) հաշվարկը, ըստ որի՝ [...] Read More
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի նախկին տնօրեն Մարիամ Մովսիսյանը նշանակվել է Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մեկ այլ հրամանով համալսարանի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն է նշանակվել Լիլիթ Զաքարյանը: Տիկին Զաքարյանը մասնագիտական աշխատանքի, ներառյալ դասախոսական, գիտահետազոտական եւ կրթական գործի կառավարման աշխատանքի [...] Read More
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության բնագավառում համագործակցության նոր ծրագրերի հաստատման և եղածների ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի եւ Կոտայքի մարզի Նոր գյուղում գործող ՍմարթԱգրո ընկերության համագործակցության շրջանակում իրականացվում է Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության բարելավման ծրագիր: Անմիջական, շահագրգիռ եւ ակտիվ մասնակիցները ֆակուլտետի ուսանողներն են: Փետրվարի 5-ին ընկերության մասնագետների հետ հերթական անգամ տնտեսություն էին այցելել ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ: Մասնագետների հրահանգներով ու մասնագիտական խորհուրդներով ուսանողներն իրականացրեցին անասնաբուժական եւ անասնաբուծական հետեւյալ աշխատանքները. [...] Read More
Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը եւ սննդամթերքի եւ ծաղիկների արտադրության ոլորտում առեւտրային ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար Դելֆի ընկերությունը (Վախենինգեն, Հոլանդիա) հայտարարում են «Այգեպտղաբուծության հզորացում Հայաստանում» վերտառությամբ վերապատրաստման 6-ամսյա ծրագրի մասին։ Ծրագիրը նախատեսված է ուսանողների եւ գործող այգեգործների համար։ Այն կսկսվի ապրիլ ամսին եւ կավարտվի նոյեմբերին (ընդմիջվելով հուլիս-օգոստոսին), սակայն դիմելու համար վերջնաժամկետը շատ [...] Read More
Ագրարային համալսարան առաջին այցելությունը տպավորիչ էր Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի 11-րդցիների համար, իսկ նրանց մի մասի համար կարեւոր՝ մասնագիտական կողմնորոշման տեսակետից։ Ապագա մասնագիտության ընտրության առումով արդեն կողմնորոշվածների համար շատ հետաքրքիր շրջայց էր, որի ընթացքում թե երեխաները եւ թե նրանց մանկավարժները անկեղծ հետաքրքրությամբ ծանոթանում էին աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող ագրարային մասնագիտություններին, ուսումնառության [...] Read More