Տավուշի մարզի Գոշ համայնքում գործում է Աբերդին-Անգուս ցեղատեսակի մսատու տավարի եզակի տնտեսություն: Եզակի ոչ միայն այն բանի համար, որ գործ ունենք մսատու տավարաբուծության զարգացման լուրջ եւ հաջողված ագրոբիզնեսի օրինակի հետ, այլեւ՝ որ այս գործի գլխին կանգնած են մարդիկ, որոնք, ըստ էության, ստանձնել են երկրի գյուղատնտեսության մի ամբողջ հեռանկարային ճյուղի զարգացման զգալի բեռ ու պատասխանատվություն: «Մաունթեն [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ աշխատակիցներ ՀԱԱՀ ռեկտորին ուղղված հարցադրումներ են արել, որոնք վերաբերում են հիմնականում հարկային «խախտումներին», աշխատակիցների ամանորյա հավելավճարներին եւ հաշվետվողականությանը։ Հավանաբար, ոմանք տարօրինակ երեւակայություն, շատ ժամանակ եւ էներգիա ունեն, որոնց ճիշտ գործադրման տեղն ու իմաստը, ըստ ամենայնի, դժվարանում են պատկերացնել։ Ինչպես երևում է՝ մեր նորարարական աշխատաոճը, բուռն թափով առաջ գնացող արմատական [...] Read More
Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան-Թրիսդորֆը (ՎԿԳՀ) հայտարարում է առցանց «Միջազգային ամառային բակալավր» ծրագրի ընդունելություն, 2021թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, որպես ամբողջական բակալավրական կիսամյակ՝ գյուղատնտեսության, սննդի և սննդարդյունաբերության բնագավառում կրթություն ստանալու համար (անգլերեն լեզվով): Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ -ի բակալավրիատի 2-րդ կամ ավելի բարձր կուրսերի ուսանողները և ստանալ 30 կրեդիտ (բակալավրիատի մեկ լրիվ կիսամյակի [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում եւ ավտոմատացում մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գագիկ Դավթյանը այնպիսի «աշխատանքային» հանգստությամբ է պատմում իր սխրագործությունների մասին, ասես խոսքը ոչ թե տանկեր, այլ ճանճեր ճզմելու մասին է... Եվ միայն որոշ ժամանակ անց ես գիտակցում-ընկալում, որ աշխարհում չկա եւ չի կարող լինել որեւիցե ուժ, որ կոտրի-խեղի հայի ազնիվ գենը, անկոտրում ոգին ու [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ծրագրի շրջանակում հայտարարված ԿԱՆԱՉ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ հայտադիմումների ներկայացման նոր վերջնաժամկետ է սահմանվել 2021թ.-ի մարտի 5-ը։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, ինչպես նաեւ Էկոնոմիկայի նախարարության կայքում, հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1763: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Մրցույթի վերաբերյալ հարցուպատասխանին կարող եք մասնակցել ուրբաթ օրը, փետրվարի [...] Read More
Փետրվարի 26-ին ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում տեղի ունեցավ «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրն ավարտած առաջին խմբին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Հավաստագրեր ստացան 10 մասնակիցներից 8-ը, որոնք հաղթահարել էին քննական շեմը: Առաջին խմբում ընդգրկված մասնակիցները ընտրվել էին Արարատի եւ Արագածոտնի մարզերից: Ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությունն [...] Read More
Փետրվարի 26-ին ստորագրվեց գործակցային հերթական հուշագիրը հերթական հուսալի գործընկերոջ՝ Արաքս թռչնաֆաբրիկայի հետ: Հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ նոր ընթերցասրահում։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործընկերության համար շնորհակալություն հայտնեց Արաքս թռչնաֆաբրիկայի պատվիրակությանը եւ հույս հայտնեց, որ ֆաբրիկայի եւ համալսարանի գործակցությունը երկարաժամկետ ու նպատակային կլինի՝ ընդգրկելով ոչ միայն ուսանողների փորձուսուցումները, այլեւ վերապատրաստումները, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ու գիտագործնական այլ [...] Read More
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների հերթական խմբին հերթական անգամ սիրով ընդունեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը եւ դեկանի տեղակալ Լիանա Խաչատրյանը։ Պրոֆեսոր Ղազարյանը հակիրճ ներկայացրեց ոչ միայն իր ղեկավարած ֆակուլտետի, այլեւ ընդհանրապես համալսարանի կողմից առաջարկվող մասնագիտությունները՝ արժեւորելով ագրարային մասնագիտությունների կարեւորագույն դերը երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու տեսակետից։ Ինչ վերաբերում է ֆակուլտետի բուն [...] Read More
Փետրվարի 24-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ այցելեցին Կատայքի մարզ, Նոր Գյուղում գտնվող Սմարթ Ագրո ընկերություն։ Ընկերության տնօրեն, Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանի եւ մյուս մասնագետների հետ ավանդական դարձող հանդիպումների ժամանակ ուսանողները հաղորդակից են դառնում մասնավոր անասնաբուժական սպասարկման ոլորտում զարգացած երկրների փորձին, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող նմանօրինակ սպասարկման իրավիճակին։ Հանդիպման ընթացքում [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակում հայտարարվել է ԿԱՆԱՉ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2021թ.-ի մարտի 1-ը։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, ինչպես նաեւ Էկոնոմիկայի նախարարության կայքում, հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1763: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Մրցույթի վերաբերյալ հարցուպատասխանին կարող եք մասնակցել ուրբաթ օրը, փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին, պարզապես միանալով Կանաչ [...] Read More