Ռեկտորատի հերթական նիստը կայացավ 2021թ.-ի հունիսի 18-ին։ Այն վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Օրակարգի առաջին երկու հարցերը վերաբերում էին 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի հունվար-հունիս ամիսների ընթացքում ուսանողների հաճախումների վիճակին եւ մինչև 12 կրեդիտ առարկայական կրեդիտային պարտքերի լրացումների եւ քննությունների կազմակերպման վիճակին, առկա խնդիրներին։ Դեկանների, Հեռակա դեպարտամենտի պետի, մասնաճյուղերի եւ քոլեջի տնօրենի զեկուցումները ցույց տվեցին, որ [...] Read More
Հունիսի 17-ին ICARE հիմնադրամում «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագծի շրջանակում անցկացվեց աշխատաժողով գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների, ֆերմերների գիտելիքների եւ հմտությունների վերաբերյալ բացերի գնահատման արդյունքների վավերացման նպատակով: Նախագիծը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է ICARE հիմնադրամը: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ Շեն ԲՀԿ-ից, Ավստրիական [...] Read More
Համալսարանի ուսանողական 21-րդ գիտաժողովն անցկացվեց հունիսի 17-ին: Մոտ 60 զեկուցումներից համալսարանական փուլ էր անցել 17-ը: Դրանք աչքի էին ընկնում թեմաների հրատապությամբ, ուսումնասիրվածությամբ, արվող առաջարկների նպատակայնությամբ եւ իրագործելիությամբ: Զեկուցող ուսանողները հիմնականում դրսեւորեցին հաղորդակցական լավ հմտություններ, ոմանք՝ բանախոսական ակնհայտ տաղանդ: ՈՒԳԸ գիտաժողովին մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը: Պարոն Ուռուտյանը նշեց, [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները, հաջողությամբ պաշտպանելով դիպլոմային աշխատանքները, այսօր ռեկտոր Վարդան Ուռուտյանից եւ դեկան Արման Սիմոնյանից ստացան իրենց դիպլոմները: Գրադարանի բաց ոճի նոր սրահում կազմակերպված արարողությունը առաջիններից մեկն էր՝ սրահի բացումից հետո: Ռեկտոր Ուռուտյանը ջերմորեն շնորհավորեց նորավարտ ագրարային ճարտարագետներին՝ արդեն որպես գործընկերների: Ուսումնառության տարիներին հարազատ բուհում ձեռք բերած մասնագիտական կրթությունը, գիտելիքներն ու [...] Read More
Հեռակա դեպարտամենտի Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը տեղի ունեցավ հունիսի 15-ին: Դիպլոմայինների հաջող պաշտպանության համար դասավանդող դասախոսները, դիպլոմային աշխատանքների ղեկավարները եւ հեռակա դեպարտամենտի ղեկավարությունը բավականին ջանքեր ու ժամանակ են տրամադրել: Պաշտպանության ժամանակ էլ նպաստավոր միջավայր էր ապահովված ուսանողների համար՝ իրենց ասելիքը հանձնաժողովին եւ կուրսընկերներին հասցնելու համար: Նկատվեց եւ մեկ [...] Read More
Համալսարանի Հրատարակչական-խմբագրական բաժնի խմբագիր Մարգարիտա Ղազարյանի աշխատանքային գործունեության 20-ամյա հոբելյանը նշանավորվեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից շնորհակալագրով եւ բաժնի վարիչ Գրետա Մնացականյանի կազմակերպած գեղեցիկ միջոցառմամբ: Տիկին Մարգարիտայի՝ մասնագետի եւ մարդու վաստակը ըստ արժանվույն գնահատեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը, հոբելյարի գործընկերները: Ելույթներում շեշտադրվում էին տիկին Մարգարիտայի [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետում ամփոփեցին ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ուսանողական 21-րդ գիտաժողովի ժամանակ ներկայացված եւ մրցանակային տեղեր շահած զեկուցումները եւ դրանց հեղինակների կատարած աշխատանքը գնահատեցին դեկանատի համապատասխան պատվոգրերով: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հետազոտող ուսանողներին՝ գիտաժողովին արժանապատվորեն ներկայանալու, ֆակուլտետի անունը բարձր պահելու համար: Պարոն Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս տարվա թեմաները հետաքրքիր էին, տարբերվող, ոլորտի կարեւոր [...] Read More
Հունիսի 11-ին Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի նախաձեռնությամբ անցկացվեց ուսումնական տարվա ամփոփիչ ժողով, որին հրավիրված էին եւ սիրով մասնակցեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դեկանները կամ նրանց ներկայացուցիչները: Ֆակուլտետների, քոլեջի եւ վարժարանի ուսխորհուրդների նախագահները, ինչպես նաեւ համալսարանի ուսխորհրդի բոլոր հանձնաժողովների պատասխանատուները հանդես եկան ուսումական տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ: Ընդհանուր առմամբ, իրականացված աշխատանքները տպավորիչ են, [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը մասնակցել են հունիսի 10-11-ը Աղվերանում տեղի ունեցած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այն ի մի էր բերել ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ՌԶԳ-ի, ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների պատասխանատուների եւ ներկայացուցիչներին՝ HEKS/EPER-ի ներկայացուցչի, Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC), համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչների [...] Read More
«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն 2020 թվականից սկսել է իրականացնել ծրագիր՝ ուղղված հայրենական Կովկասյան գորշ ցեղի պահպանմանն ու մաքրացեղ կենդանիների բուծմանը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Սելեկցիոն կայանը եւ ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնը` ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանի գլխավորությամբ: Պարոն Չիթչյանը մեկ անգամ չէ, որ տարբեր մակարդակներում եւ ատյաններում բարձրացրել եւ հիմնավորել է Կովկասյան [...] Read More