- Հունան Ղազարիչ, դուք անդադար՝ օրը քսանչորս ժամ, պետք է աշխատեք ուսանողների-երիտասարդների հետ՝ լսարանում, լաբորատորիայում, փորձադաշտում: Ամենուր: Նրանք պետք է սնվեն Ձեր գիտելիքների-փորձի-իմաստության անափ պաշարներով,- բացականչում եմ հիացմունքով: Պրոֆեսոր Հունան Ղազարյանը լրատվության բաժին էր եկել քննարկելու եռահեղինակային միասնությամբ ստեղծվող գրքի հետ կապված մասնագիտական-լեզվաբանական որոշ նրբերանգներ: Հողի լեզուն լավ հասկացող գիտնականը եւ հայերենի անաղարտության ջատագով խմբագիրը [...] Read More
Օգոստոսի 3-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրընկալել էինք երիտասարդների Լոռու մարզի Արեւաշող, Ջրաշեն, Կուրթան, Վահագնի եւ Վանաձոր համայնքներից, ովքեր ծանոթացել ու ընկերացել էին «Կանաչ Արահետ» ՀԿ-ի կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի ընթացքում: Home/Տուն բնապահպանական փաստավավերագրական ֆիլմի դիտումից հետո ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակում, թեմատիկ քննարկում, որի ընթացքում ի հայտ եկան նոր գաղափարներ եւ դրանք [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը օգոստոսի 4-ին այցելեց ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաճյուղ՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին։ Մասնաճյուղում շուտով կբացվեն երեք նոր ենթակառույցներ՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս՝ «Մարդը կարիքի մեջ» չեխական ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ գործակցությամբ, նորարարական հաբ՝ Կանաչ արահետ ՀԿ-ի հետ եւ հողի անալիզի լաբորատորիա՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU GAIA) [...] Read More
Մագիստրոսական եւ բակալավրիատի դիպլոմներ ստացան Ագրոնոմիական ֆակուլտետի շրջանավարտները: Բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտության կայուն գյուղատնտեսության կրթական ծրագրի 9 շրջանավարտներից 6-ը գերազանցության դիպլոմների արժանացան: Հանդիսավոր արարողության ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով բարի երթ մաղթելով շրջանավարտներին, հպարտությամբ նշեց, որ այս սերունդն էլ պատվով դուրս եկավ վերջին տարիների փորձություններից եւ մտնում [...] Read More
Միջպետական ստանդարտացման ծրագրի իրականացման շրջանակում հուլիսի 28-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ ՄՏԿ (Միջազգային տեխնիկական կոմիտե) 003 «Հացաբուլկեղենային եւ մակարոնային արտադրանք» միջպետական տեխնիկական հանձնաժողովի առցանց նիստը, որտեղ անմասն չէր նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Նիստն անցել է բավականին արդյունավետ աշխատանքային միջավայրում: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը ՄՏԿ 003 միջպետական տեխնիկական հանձնաժողովի լիիրավ անդամ է, [...] Read More
Այս տարվա փետրվարին ՀԱԱՀ-ում անցկացված Ագրոտեխնոլոգիական ստարտափների 3-րդ մրցույթի երեք հաղթողներից մեկը՝ Revalcon-ը, նաեւ օրերս կայացած Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) հայաստանյան փուլի եզրափակիչ հասած 12 ստարտափ թիմերից մեկն էր։ Այս մասին մենք տեղեկացրել ենք հուլիսի 26-ին։ Մեր գործընկեր Nation in Action հարթակն անդրադարձել է Revalcon-ի հաջողության պատմությանը։ 2017 թվականին հիմնադրված այս ստարտափը ձեռնամուխ է եղել [...] Read More
Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում, վեր են ազգային, ընկերային տարանջատումներից: Հավանաբար հենց այս մտայնությունն էլ սկիզբը դրեց Եւրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերության՝ քաղաքային կապույտ կանաչ ենթակառուցվածքներ Եւրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրի, որը համակարգում է Շվեդիայի գյուղատնտեսական ինստիտուտը: Մասնակիցներն են Ուկրաինայի՝ երկու, Վրաստանի եւ մեր համալսարանների մասնագետները: Օրերս հնգօրյա աշխատանքային-գիտագործնական հանդիպումներ են եղել Կիեւում, որտեղ [...] Read More
Հունաստանի Պիրեուսի համալսարանի հետ մեր համագործակցությունը սկսվել է տարիներ առաջ՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, որը մոտենում է ավարտին: Մինչդեռ, ստեղծագործ, եռուն գործունեությամբ ապրող երկու համալսարանն էլ փոխհամագործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ ունեն: Այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցին մեր գործընկերները: Հուլիսի 19-23-ը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, միջազգային [...] Read More
«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի անգլերեն թողարկումն աննախադեպ է երիտասարդ սննդագետ-տեխնոլոգների հետազոտությունների առատությամբ. փորձով են ապացուցել՝ թզենու կիսապատրաստվածքով կամ տարեկանի ալյուրով թխվող հրուշակեղենը, գետնախնձորի խտանյութով հարստացված կաթնաշոռը, թեյաբույսերով մսամթերքի ապուխտը կամ լորի մսով եւ հնդկաձավարի ալյուրով կոտլետն ավանդականից բարձր կենսաբանական արժեք ունեն եւ առավել առողջարար են: Թեեւ տեխնոլոգիական թեմայով, բայց բիզնես-տեսանկյունից հետաքրքիր մի հոդված էլ [...] Read More
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցում են հուլիսի 26-28-ը Իտալիայի կառավարության հետ գործակցությամբ Հռոմում տեղի ունեցող ՄԱԿ-ի պարենային համակարգերի եռօրյա նախագագաթնաժողովին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռիշի գլխավորությամբ անցկացվող նախագագաթնաժողովը մեկտեղել է մոտ 140 երկրների ներկայացուցիչների՝ քննարկելու պարենային համակարգերի առջեւ այսօր ծառացած խնդիրները՝ Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների ուղղությամբ առաջընթաց գրանցելու, [...] Read More