Գարնան առաջին օրը Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տեղի ունեցավ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-2 դասարանի աշակերտների կազմակերպած «Երկիր, որի գոյությունն առասպել է» խորագրով միջոցառումը: Միջոցառման խորհուրդը Հայրենիքն էր ու հայի տեսակը: Վարժարանի սաները մեծ գրողների միջոցով արտահայտեցին հայրենիքի հանդեպ սերն ու վերջին իրադարձությունների հետ կապված իրենց հույզերը: Միջոցառման հյուրերն էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, [...] Read More
Մենք կնամեծար ժողովուրդ ենք: Ադամի ժամանակներից սկսյալ: Ընտանիքի մայրը՝ մեծ Նանեն միշտ սիրված է եղել պաշտելիության աստիճան: Եւ գարնան, վերածննդի ու մայրերի-կանանց նույնականացումն օրինաչափ է: Բնական: Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը փոքրիկ տոնական համերգ էր նախապատրաստել: Աշխատակցուհիներին եւ ուսանողուհիներին մաղթանքի խոսքեր ասացին պրոռեկտորներ Հրաչիկ Զաքոյանը եւ Կարեն Մինասյանը: Գլխավոր ցանկությունն անշուշտ մեկն է՝ որ այլեւս ոչ [...] Read More
Մարտի 7-ին «Արդշինբանկի ընթերցասրահում» ռեկտոր Վարդան Ուռուտյանը Անասնաբուժականի ուսանողներին ներկայացրեց հրավիրյալ դասախոս, անասնաբուժական գիտությունների դոկտոր, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանաբույժ, Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական ընկերակցության խորհրդական Իման Մեմարյանին: Ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, որ դոկտ. Մեմարյանի «Վայրի կենդանիների բժշկագիտության ներածություն» թեմայով դասախոսությունը երկակի նպատակ է հետապնդում՝ ապագա անասնաբույժներին ծանոթացնել [...] Read More
Երկուշաբթի: 1-2-րդ ժամի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա, բայց ժպտերես, շողուն աչուկներով պարմանուհին դասախոսի հետ արդեն կանգնած է լաբորատորիայի շեմին: Ակնհայտորեն սրտատրոփ սպասում է դասին: Մարիա Գեւորգյանն է` ՊՄՏ-1 կուրսից: Հարցնում եմ. «Ինչո՞ւ, ինչպե՞ս ընտրեցիր բուհն ու մասնագիտությունդ»: - Բուհի հարցում՝ ընտանիքում ուղղորդեցին: Բայց հիմնական դպրոցում քիմիա լավ չէի սովորել: Մեր համալսարանի վարժարանում շատ արագ [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում մարտի 2-ին Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցի, իսկ մարտի 7-ին Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտները այցելել են համալսարան: Հանդիպումները համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, ինչպես միշտ, անցել են ջերմ մթնոլորտում: Կոտայքցի դպրոցականները տպավորված էին այն ամենից, ինչ տեսան նորարարական ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնից, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի լաբորատորիայից, Գարեջրի [...] Read More
Ագրարային համալսարանի, համագործակցող կազմակերպությունների սիրելի կին աշխատակիցներ, ուսանողուհիներ, Հայաստանի կին ֆերմերներ եւ գյուղաբնակ սիրելի կանայք։ Ուրախալի է, որ Մարտի 8-ը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում աշխարհում, իսկ մեզանում մշտապես եղել է ամենասիրելի տոներից մեկը՝ տնտեսական, քաղաքական, հասարակական երանգավորումից զատ ունենալով նաեւ մեր մայրերին, քույրերին, կանանց ու գործընկերուհիներին մեծարելու գեղեցիկ ավանդույթի ուժ։ Հատկապես կարեւոր [...] Read More
Այս ուսումնական տարվա ընթացքում Ամերիա բանկի՝ տաղանդների ներգրավման թիմի ներկայացուցիչները (այդ խմբում է նաեւ մեր լավագույն շրջանավարտներից մեկը՝ Թագուհի Աբրահամյանը) այցելեցին Ագրարային համալսարան: Նպատակը մեկն է՝ բարձրացնել ուսանողների տեղեկացվածության աստիճանը, պատմել երիտասարդությանը միտված ծրագրերի մասին: Անվճար կամ վճարովի փորձուսուցում, Ամերիա-սերունդ ծրագիր, նոր-թարմ մտքերը կյանքի կոչելուն միտված՝ մինչեւ 3 մլն դրամի չափով դրամաշնորհային հարթակ: Ծրագրում են [...] Read More
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Փետրվարի 26-27-ը կայացած դասընթացը վերաբերում էր ինտենսիվ այգեգործությանն ու կաթնամթերքի արտադրությանը: Դասընթացավարներն էին գյուղատնտեսության ոլորտի հայտնի փորձագետ, ՀԱԱՀ դոցենտ Արա Հովհաննիսյանը եւ Սիսիանի մասնաճյուղի կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վերգինե Ավագյանը: Դոցենտ Հովհաննիսյանը դասընթացի մասնակիցներին [...] Read More
Մարտի 3-ին ավարտվեց «Իմ ագրոբիզնեսը» դասընթացը արցախցի երիտասարդների համար: «Ֆինանսների հասանելիություն» թեմայով վերջին դասընթացից հետո, որն անցկացնում էր ՀԱԱՀ երիտասարդ հետազոտող դասախոս Արման Տոնիկյանը, մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերը: Դասընթացը մեկնարկել էր փետրվարի 24-ին: Մինչ այդ, արցախցիները, որոնց թվում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները, ուսումնասիրել են բիզնես սկսելու, թթու կաթնամթերքի եւ պանրի, գինու, հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի [...] Read More
Հարգելի ուսանողներ եւ աշխատակիցներ, Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտն անցկացնում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։ Մրցույթի հիմնական նպատակներն են՝ Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի հետեւանքով վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, շրջակա միջավայրի [...] Read More