Այսօր՝ մայիսի 27-ին կայացավ Հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին խորհրդաժողովը, որ կոչված էր արդյունավետ եւ կայուն համագործակցություն ստեղծել Հայաստանի եւ Իրանի ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների եւ ոլորտի պատասխանատուների միջեւ։ Ողջունելով մասնակիցներին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը խորհրդաժողովը դիտարկեց որպես ոչ միայն ագրոտեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարեւոր հարթակ, այլեւ երկկողմանի գիտակրթական եւ տնտեսական կապերի ու բարեկամության ամրապնդման լավ հնարավորություն, որի համար նա շնորհակալություն [...] Read More
ՈՒԳԸ շաբաթը ավելի քան հագեցած էր: Երիտասարդների գիտաժողովից զատ բազում հանդիպումներ, քննարկումներ եղան, ինտելեկտուալ խաղ, համագործակցության նոր ուղենիշեր հստակեցվեցին: Այս խտացված խորապատկերում հետաքրքրագույն հանդիպումներից մեկն էլ ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի նախաձեռնությունն էր: Հյուրընկալել էին տ.գ.դ, պրոֆեսոր միջազգային գիտական հանդեսի (ԲՈԿ-ի ճանաչած) գլխավոր խմբագիր Աշոտ Թավադյանին: Պրոֆեսորի խոսքը շատ հապճեպ (ներկաների ժամանակն [...] Read More
Մայիսի 16-20-ը յուրահատուկ միջազգային շաբաթ էր ՀԱԱՀ-ում։ Միաժամանակ հյուրընկալել էինք՝ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային բաժնի համակարգող Մարիա Քրիստինա Պալմային, պրոֆեսորներ Սոֆիա Ռամոային եւ Լուզ Լուիսին, Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժության համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քրիստիան Պուրդուին։ Հանդիպման առաջին օրը ՄԿԴ-ն կազմակերպել էր բաց հանդիպում։ Մարիա Պալման ներկայացրեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտը, մանրամասնեց` ինչ են առաջարկում տեղացի [...] Read More
ՀԱԱՀ ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում մայիսի 25-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում անցկացվեցին մի քանի միջոցառումներ։ Մասնավորապես, «Անասնաբուժության կարեւորությունը» խորագրով սեմինար-հանդիպում կայացավ ոլորտի փորձագետներ Արման Օհանյանի եւ Դավիթ Նավասարդյանի հետ։ Նրանք ապագա գործընկերներին հաղորդակից դարձրեցին իրենց փորձին, մասնագիտության կարեւորությանը սննդի շղթայում, մասնագիտական հմտությունների բարելավման ներկա հնարավորություններին, մասնավոր անասնաբուժական սպասարկման 10 հիմնաքարերին։ Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ուսանողների հետ հանդիպման էր հրավիրել ոլորտի ականավոր, վաստակաշատ մասնագետների՝ գ.գ.դ. Սերգեյ Երիցյանին, կ.գ.դ. Մասիս Սարգսյանին, գ.գ.դ. Ալբերտ Մարկոսյանին: Ինչպես նշեց դեկանը, եթե չգիտես անցյալդ, չես ապրի ներկայով ու ապագան էլ շատ անորոշ կլինի: Ավագ սերնդի գիտնականները սիրով դրվագներ պատմեցին իրենց ուսանողական տարիների, որպես մասնագետ կայանալու դժվարին, բայց պատվաբեր ուղու մասին: [...] Read More
Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Ուսանողական գիտական ընկերությունը եւ Ուսխորհուրդը մայիսի 25-ին հաճելի անակնկալ մատուցեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին՝ որպես բանախոս հրավիրելով պետական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, ՀՊՏՀ Ամբերդ գիտական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ ավագ փորձագետ, բազմաթիվ գիտական աշխատությունների, մասնագիտական եւ այլ դասագրքերի ու հանրամատչելի գրքերի հեղինակ, պրոֆեսոր, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը մայիսի 23-ին համաձայնագիր են ստորագրել «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնության շրջանակում համագործակցության վերաբերյալ։ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին), 2․ Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի), [...] Read More
Հայոց եւ օտար լեզուների բաժանմունքի ժյուրիի անդամներն այսօր՝ մայիսի 25-ին, հայտնվել էին աննախանձելի վիճակում՝ բոլոր աշխատանքները լավն էին: Անգամ շատ լավն էին: Թեեւ շաբաթվա այս մասնաճյուղի զեկուցողներից մեծ գիտական հայտնագործություններ չեն պահանջում (նպատակն ընդամենը օտար լեզուների իմացության լավարկումը, լսարանի առջեւ անկաշկանդ որեւէ թեմա անբռնազբոս ներկայացնելու կարողության սերմանումն է), բայց ե՛ւ փայլուն մտահղացումներ կային, ե՛ւ առինքնող, [...] Read More
Այսօր Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բաց դաս անցկացվեց «Կայուն գյուղատնտեսության սկզբնավորման նախադրյալներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանը, որից հետո խոսքը փոխանցեց Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանին: Պարոն Գեւորգյանը խոսեց կայուն գյուղատնտեսության մասին՝ նշելով, որ նպատակը հասարակությանը սննդամթերքով [...] Read More