Author: Elya Nazaryan

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Աշոտ Խաչատրյան. «գյուղատնտեսը երկիր պահող մասնագետ է»

Տնտեսական թեմաներով գրող լրագրողներից եթե ոչ լավագույնը, ապա լավագույն եռյակում է Աշոտ Խարատրյանը, որն ավարտել է մեր բուհի ագրոնոմիական ֆակուլտետն ու կրթությամբ, ներքին ջիղով, «ուղն ու ծուծով» գիտե ագրարային ոլորտի՝ ձեռքբերումներն ու շտկելու հրամայական կարիք ունեցող խնդիրները: Եւ խոսքն էլ կուռ է, առանց հարց ու պատասխանի, հստակ ասելիքով: «Գյուղինստիտուտում հայտնվեցի ոչ այն է պատահաբար, ոչ [...] Read More

Մասնագիտական կողմնորոշում. մենք երաշխավորում ենք, դիմորդները՝ ընտրում

Շարունակվում են մասնագիտական կողմնորոշման զրույցները ՀԱԱՀ վարժարանի սաների հետ: Այսօր՝ փետրվարի 21-ին, տասներորդցիներին հյուրընկալել էին ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, դոցենտ Արմեն Մկրտչյանը եւ ասիստենտ Մհեր Քոչարյանը: 88-ի աղետի ժամանակ մենք անպատրաստ էին եւ չունեինք կուռ, հստակ, փոխկապակցված ու անսխալ գործող փրկարարական, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ: Մինչդեռ դրանց գոյության դեպքում [...] Read More

Վարժարանի սաներն աղերսվում են ազգային արժեքներին

Այսօր՝ փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի միջազգային օրը, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել սովորողների համար: Քանի որ մի քանի օր անց՝ փետրվարի 25-ին նշվելու է մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, միջոցառումը վերածվեց հայապահպանության, հայոց լեզվի, մեր հերոսների, մասնավորապես Անդրանիկ Զորավարի մասին հետաքրքիր եւ նպատակային զրույցի: Վարժարանի հյուրերն էին Եղիշե [...] Read More

Մրցույթ ասպիրանտների համար

Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտի պարենի կոնսորցիումի (EIT Food) կողմից իրականացվող “Global Food Venture” ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ասպիրանտների համար։ Ծրագիրը կաջակցի բարձր որակավորում ունեցող ասպիրանտներին՝ իրենց հետազոտությունները կենսունակ բիզնեսի վերածելու համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել ասպիրանտների ձեռնարկատիրական և բիզնես ստեղծելու հմտությունները՝ պարենային համակարգի մարտահրավերներին դիմակայելու համար: Ծրագիրն անվճար է, մասնակցության ծախսերը ամբողջությամբ հոգում [...] Read More

Վարձավճարների չափերի փոփոխություն մագիստրոսական կրթական ծրագրերում. ռեկտորատի փետրվարյան նիստը

Այսօր` փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի առաջին հարցի՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների եւ ակադեմիական պարտքերի հանձնման վերաբերյալ հակիրճ զեկուցեցին դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները: Ռեկտոր Ուռուտյանը սկզբունքային գնահատականներ եւ հանձնարարականներ տվեց ժամկետների վերաբերյալ ուսանողների պատեհաժամ տեղեկացման, պատշաճ ծանուցման մեխանիզմի ներդրման [...] Read More

Ապագա ֆինանսիստները պրակտիկայի շրջանակում եղել են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի շրջանակում այցելել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ: Մասնագիտական էքսկուրսիայի նախաձեռնողը Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանն է եղել, ով ղեկավարում է պրակտիկայի «Ֆինանսական և բանկային մենեջմենթ» առարկայի գծով նախատեսված մասնագիտական փորձուսուցման ընթացքը: Հանդիպման ժամանակ ուսանողները ծանոթացել են ֆինանսական կազմակերպության [...] Read More

Ավանդական դարձած Գիրք նվիրելու օրն Ագրարայինում

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի պատիվ 1869թ.-ին այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Այսօր լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 151-ամյակը։ Յուրաքանչյուր գիրք, առավել ևս լավը, մի քիչ ավելի լուսավոր է դարձնում աշխարհն ու կյանքը, և Թումանյանն իր բազմաթիվ հրաշք ստեղծագործություններով [...] Read More

Գերմաներենի նախապատրաստական դասընթաց «Ագրարային մենեջմենթ» ծրագրի դիմորդների համար

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի գործակցության շրջանակում Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի՝ 2021թ. Ապրիլին մեկնարկելիք առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ [...] Read More

Տավուշցի ֆերմերները գործնական գիտելիքներ ստացան ՎԴԻՊ-ի վերաբերյալ

Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը Փետրվարի 15-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում անցկացրեց «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը: Այն կազմակերպել էին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական [...] Read More

AutoCAD ծրագրակազմի անվճար դասընթաց

Սիրելի ուսանողներ, հաշվի առնելով շուկայի պահանջարկը՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ: Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝ ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ, նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր, իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում, մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային [...] Read More