2019-2020 ուստարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացներին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի աշխատակիցները և ուսանողները: Դասընթացի տևողությունը 3 ամիս է։ ՀԱԱՀ-ի աշխատակիցների և ուսանողների դասընթացի վարձավճարի 50 %-ը սուբսիդավորվում է համալսարանի կողմից՝ կազմելով 10 500 դրամ (1 փուլի համար)։ Կարող եք գրանցվել մինչև մարտի 20-ը։ Հասցե՝ Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (պրակտիկա) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, ամբիոնի դասախոսներ Արթուր Ալթունյանն ու Վոլոդյա Ասատրյանը օրերս հյուրընկալվեցին Արագոծոտնի մարզի Թալին քաղաքի «ԲԱՐՎԱ» ինովացիոն կենտրոնում։ Կենտրոնի գլխավոր տնօրեն եւ նախագահ Արամ Վարդանյանը եւ աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին կենտրոնի գիտական մշակումները, ցուցադրեցին իրենց արտադրած բարձրտեխնոլոգիական սարքավորումները։ Ագրարայինի պատվիրակությունը մասնավորապես հետաքրքրությամբ ծանոթացավ հակակարկտային համակարգին, անձրեւների խթանման կոմբինացված [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Գրիգորյանը կմեկնի Իտալիա՝ հանդես գալու իր գործարար գաղափարով, որը 2-րդ մրցանակային տեղն է գրավել ագրոբիզնեսի նորարարական ստարտափերի՝ օրերս կայացած մրցույթում: «Զարկ տալով ագրոնորարարություններին» մրցույթը համատեղ կազմակերպել էին Նոր տեխնոլոգիաների կրթական հիմնադրամը (NTEF) եւ Թեքնոլոջի ընդ սայընս դայնամիքս (TSD) ընկերությունը: Մարիամի եւ ՀԱԱՀ այլ ուսանողներից բաղկացած իր [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ: Ինչպես արդեն հայտարարվել է, ՀԱԱՀ-ում այս շաբաթ դադարեցվել է ուսումնական գործընթացը՝ հիմք ընդունելով կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայացրած որոշումը: Այն վերաբերում է ուսանողներին, դասախոսներին եւ աշխատակիցներին: Հասանելի տեղեկատվությունը վկայում է, որ թե՛ Առողջապահության համաշխարհային [...] Read More
Հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությունը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 1 շաբաթով ուսումնական գործընթացը դադարեցնում է առկա և հեռակա ուսուցման համակարգերում, Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում, Շիրակի Մ․ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջում և հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում։ Հետագա քայլերի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Read More
Այսօր՝ փետրվարի 28-ին, մասնագիտական կողմնորոշման շրջանակում, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի պրոֆ. Զ.Ք. Դիլանյանի անվան Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-12-րդ դասարանցիներին: Վարժարանի սաներին ողջունեց ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը, նշելով, որ ամբիոնը մասնագետներ է պատրաստում 5 կրթական ծրագրով՝ «Կաթի, կաթնամթերքի, մանկական եւ ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա», «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա», [...] Read More
Փետրվարի 24-25 -ին ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցավ կենտրոնի գիտաշխատողների հերթական հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Բիոքիմիական ֆիզիկայի ինսիտուտի Բիոքիմիական ֆիզիկայի և բույսերի մետաբոլիզմի ինժիներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտ. թեկնածու Յուրի Մարտիրոսյանի և ՌԴ Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԿԳԹ Վալենտինա Մարտիրոսյանի հետ։ Քննարկվեցին համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ընթացիկ արդյունքները։ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցաբար նախաձեռնել և իրականացնում է աշխատանքներ՝ «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» (ԳԿՏՄ) միջկառավարական միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ։ Այս գործընթացը հնարավորություն է ընձեռում ազգային տեղեկատվական համակարգի ստեղծման և կենսաբազամազանության օրգանիզմային մակարդակում միջազգային չափորոշիչներով տվյալների հավաքագրման և հրապարակման համար։ ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից իրականացվող ԲիոԴատա [...] Read More
Ուսանողական խորհրդի եւ տեխնոլոգիական ֆակուլտետի նախաձեռնությամբ եւ ջանքերով, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի օժանդակությամբ, փետրվարի 25-ին հյուրընկալել էինք երկրի տարբեր դպրոցների եւ մասնագիտական ուսումնական հաստատոթյունների սաներին, որպեսզի հնարավորություն ունենան ի մոտո, ներսից տեսնելու-տեղեկանալու մեր մասնագիտությունների դերի, կարեւորության մասին, նաեւ՝ որ բառի ամենաբուն իմաստով զգան դրանց համն ու անուշ բույրը: Մեծ դահլիճում պատանիներին ողջունեց ռեկտոր Վարդան [...] Read More