Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հայտնել հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում ՀՀ կառավարության կողմից ուսանողներին ցուցաբերվելիք օգնության վերաբերյալ։ Ըստ այդմ, կառավարությունը՝ Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող [...] Read More
Մեր բուհը միջազգային համագործակցության ամենաընդգրկուն աշխարհագրություն ունեցողներից է, այս առումով՝ ակնհայտ առաջատար: Այսօր, առողջապահական համաշխարհային այս տագնապի շրջանում, ուսանողների փոխանակման ծրագրով դրսում ունենք երիտասարդներ, որոնց որպիսությունը, անվտանգությունը ՀԱԱՀ ղեկավարության եւ անձամբ ռեկտորի ամենօրյա աչալուրջ հսկողության ներքո է: Ինչ են անում, թագավարակի պայմաններում ինչպես են ապրում մեր սաները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար առաջինը կապվեցինք Նորվեգիայում [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանն առցանց հարթակով դասընթաց անցկացնելն անշրջելի գործընթաց է համարում՝ հաշվի առնելով ժամանակի հրամայականը: «Փորձում ենք հեռավար կրթության ընձեռած հնարավորություններով դասընթացն հնարավորինս հետաքրքիր եւ նպատակային դարձնել», - ասում է պարոն Հովհաննիսյանը: Որպես ասվածի ապացույց, նա բերում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական [...] Read More
Այնպես է պատահել, որ Հայաստանում արմատավորված կանանց միամսյակն ավարտում ենք երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում։ Սակայն սա ոչ միայն չի նսեմացնում Ապրիլի 7-ի գեղեցիկ ու խորհրդաշատ տոնի իմաստն ու նշանակությունը, այլեւ էլ ավելի է շեշտում կանանց կարեւորագույն դերը ճգնաժամի հաղթահարման գործում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կին դասախոսներն ու աշխատակցուհիները, ստորաբաժանումների կին ղեկավարներն ու ուսանողուհիները բոլորիս [...] Read More
Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող ՀԱԱՀ Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսությունում, որը Շեն բարեգործական կազմակերպության նվերն է համալսարանին, գարունը «թեժ» է՝ չնայած արտակարգ դրությանը։ «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» BOAA նախագծի շրջանակում ձեռք բերված մորենու եւ անփուշ մոշի տնկիների տնկման աշխատանքները տնտեսությունում իրականացրել են ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսները՝ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ։ Աշխատանքներն իրականացվում են՝ պահպանելով կորոնավիրուսի [...] Read More
Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, արտակարգ դրության բերումով տանը գտնվելու գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նկատառումով ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորը եւ Nation in Action հարթակը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ։ Ամեն շաբաթ, ձեր առաջարկությամբ, կընտրվի թեմա ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտից՝ առանց սահմանափակումների, որի վերաբերյալ կարող եք զրուցել մասնագետի հետ։ Ամենաշատ ձայները հավաքած թեման կճանաչվի հաղթող։ Մենք կգտնենք [...] Read More
Այգեգործական միջոցառումների համար ամենաբուռն ժամանակահատվածը գարունն է: Չնայած COVID-19-ի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներին և խնդիրներին՝ մեր երկրում այգեգործության ոլորտը կաթվածահար չէ և գործընթացները հիմնականում շարունակվում են իրենց բնականոն հունով: ՀԱԱՀ-ի «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն անմասն չէ ընդհանուր գործընթացից: Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում գարնանային աշխատանքներն ընթանում են գրեթե բնականոն հունով, կենտրոնի տնօրեն Արտակ Գաբրիելյանի հավաստմամբ, «Ոսկեհատ» ՈՒՓՏ-ին [...] Read More
Ապրիլի 1-ին տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի, ֆակուլտետների դեկանների, մասնաճյուղերի տնօրենների, հեռակա դեպարտամենտի պետի, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի տնօրենի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետի եւ ՏՏ կենտրոնի տնօրենի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեռավար ուսուցմանն առնչվող ընթացիկ խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել Moodle հարթակում նյութերի զետեղմանը, [...] Read More
Թագաժահրի (կորոնավիրուսի) համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը կրթության ոլորտին հարկադրում է գործել անսովոր օրակարգով․ դպրոցներն ու բուհերն անցել են հեռավար ուսուցման։ Ճգնաժամի պայմաններում որոշիչ նշանակություն է ձեռք բերել կրթական հաստատությունների տեխնոլոգիական պատրաստությունը։ Այս առումով, շնորհիվ ՀԱԱՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի, մրցակցային առավելություն ապահովող մասնագիտական արժեքավոր փորձի եւ արտակարգ իրավիճակներում առավելագույն արդյունավետությամբ աշխատելու կարողության՝ մեր [...] Read More
Հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշակի միջոցառումների սահմանափակումների հրամայականը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 27.03.2020թ.-ին նշանակված մրցույթը տեղի չի ունեցել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ՝ 1. «Սիսիան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Տիգրան Վալերիկի Վանդունցը․ 2. «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Գագիկ Արտուշի [...] Read More