Արցախից տեղահանվածները գիտելիքներ ձեռք բերեցին նաեւ չրագործությունից

Սիսիանի մասնաճյուղում  շարունակվում են  Արցախից տեղահանվածների համար անցկացվող գործնական դասընթացները գյուղատնտեսական արտադրության եւ վերամշակման թեմաներով:

Մասնաճյուղի բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցի փոխանցմամբ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում սեպտեմբերի 10-ին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության Սյունիքի բաժնի ավագ խորհրդատու Լեւոն Մկրտչյանի ուցեկցությամբ ծրագրի շահառուներն այցելել են Մեղրի քաղաքում տեղակայված Sunprize, Վարուժան Թովմասյանի եւ Հարություն Մարտիրոսյանի, ինչպես նաեւ Հարություն Խաչատրյանի չրարտադրամասեր:

Ծանոթացան չրերի պատրաստման եւ պահպանման տեխնոլոգիային: Թեման շատ հետաքրքիր էր, կազմակերպությունների ղեկավարներն էլ մանրամասնորեն ներկայացրեցին այն եւ հաճույքով պատասխանեցին բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ վերապատրաստման նախորդ դասընթացների ընթացքում Արցախից տեղահանվածների խումբը գործնական գիտելիքներ է ստացել ինտենսեիվ այգեգործության, կաթնամթերքի արտադրության, ագրարային ճարտարագիտության, մեղվաընտանիքների խնամքի եւ հիվանդությունների դեմ պայքարի, ջերմատնային մի շարք մշակաբույսերի՝ նորագույն  տեխնոլոգիաներով արտադրության, կաթիլային ոռոգման եւ այլ թեմաների վերաբերյալ։