«Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net)» գիտելիքի համաստեղծման ծրագիր (երկարաժամկետ)

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացնում է «Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net)» գիտելիքի համաստեղծման ծրագիրը (երկարաժամկետ)։

Այս ծրագիրը տալիս է հնարավորություն երիտասարդ հետազոտողներին և բիզնես ներկայացուցիչներին սովորելու մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում ճապոնական համալսարաններում։ Ուսման ոլորտները վերաբերում են գյուղատնտեսությանը, գյուղական զարգացման քաղաքականությանը, կայուն գյուղատնտեսության արտադրությանը, սննդի արժեշղթային և այլն։

 JICA-ն առաջարկում է սննդի անվտանգությանն առնչվող 2 ծրագիր՝

  1. Մագիստրատուրա – Սեպտեմբեր, 2023 – Սեպտեմբեր 2025 (2 տարի)
  2. Ասպիրանտուրա – Սեպտեմբեր, 2023 – Սեպտեմբեր 2026 (3 տարի)

Ծրագրի մասնակցության պահանջները ներառում են՝

  • Մագիստրատուրա ընդունվելու համար թեկնածուն պետք է ունենա բակալավրի դիպլոմ, իսկ ասպիրանտուրայի համար մագիստրատրոսի դիպլոմ
  • Պետք է ունենա ավելի քան հինգ (5) տարվա աշխատանքային փորձ
  • Պետք է ունենա ավելի քան վեց (6) ամսվա աշխատանքային փորձ այն կազմակերպությունում, որտեղ հիմա աշխատում է
  • Ունենա անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ և այլն։

Այս ծրագրով հետաքրքրված բոլոր թեկնածուները պետք է գրանցվեն և ստանան էլեկտրոնային հայտադիմումը JICA-ի խորհրդատվական գործակալությունից մինչև 2022 թ-ի հոկտեմբերի 30-ը։ Հայաստանից այս ծրագրի համար կընդունվեն 2 թեկնածու։

Ապագա թեկնածուները կարող են կապ հաստատել Հայաստանում JICA խորհրդատուի՝ Ռուզան Խոջիկյանի հետ։

Հասցե՝ Նալբանդյան 25/14-4, Երևան, ՀՀ

Հեռ․ (+374 10) 568805, (+374) 77 710 760

Էլ․ հասցե՝ [email protected]