Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

[/vc_column]

Փնտրո՞ւմ եք մագիստրատուրայի ծրագիր:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ICARE/ATC) Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը հայտարարում է ընդունելություն 2023-2024 ուսումնական տարվա համար:

Ագրոբիզնեսի մագիստրոսական (Master of Aagribusiness) ծրագիրը միտված է ագրոբիզնեսի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը:

Տեխասի A&M համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ գործակցային ծրագիրը առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող 18-ամսյա կրթություն։ Ծրագիրը դասավանդվում է անգլերեն լեզվով, տեղացի եւ արտերկրի դասախոսների ուժերով։ Ծրագիրը հիանալի հնարավորություն է ուսումնասիրելու տնտեսագիտությանն առնչվող, միջազգային փորձի վրա հիմնված թեմաներ, ինչպես օրինակ՝ կառավարում, ֆինանսներ, հաշվապահություն, մարկետինգ, ինչպես նաեւ տվյալագիտություն, ծրագրերի կառավարում։

Ծրագիրը ֆինանսների եւ մարկետինգի ապագա մասնագետներին եւ ձեռներեցներին զինում է կառավարման եւ որոշումներ կայացնելու հզոր հմտություններով:

Ինչո՞ւ պետք է Ձեր կրթությունը շարունակեք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսական ծրագրում։

– Ծրագիրը թույլ է տալիս ուսանողներին աշխատել լրիվ դրույքով։,

– Առարկաները դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները,

– Դասագործընթացը կազմակերպվում է ուսուցման ժամանակակից մեթոդներով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

– Կան կրթաթոշակի լայն հնարավորություններ։

Դիմումների եւ այլ մանրամասների համար անցե՛ք  այս հղումով: