Մագիստրոսական կամ գիտությունների թեկնածուի որակավորման հնարավորություն Վիեննայի BOKU համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ։

Մրցույթն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի շրջանակում, որը համակարգում է ՀԱԱՀ-ը, իսկ ծրագրի գործընկերն է Վիեննայի բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների BOKU համալսարանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական Appear ծրագրի կողմից։

Հաղթողը հնարավորություն է ունենալու մագիստրոսական կամ ասպիրանտական (PhD/դոկտորական) կրթություն ստանալ Վիեննայի բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների BOKU  համալսարանում։

Դիմումներն ընդունվում են  մինչեւ 2023 թ․ փետրվարի 1-ը։

Մագիստրանտի տեղի համար կարող են դիմել մինչեւ 30 տարեկան (կանանց դեպքում մինչեւ 35 տարեկան) անձինք եւ ներկայացնել հետեւալ փաստաթղթերը.

https://docs.google.com/document/d/1pb-8uP9zLFoQ1KlrhuLPnaHVtm70pXQHqC8ALe_eN_0/edit?usp=sharing

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ կրթաթոշակների վերաբերյալ ձեւանմուշների ներբեռնման համար անցեք հետեւյալ հղումով՝

https://appear.at/en/implementation/embedded-scholarship-application#c46705

Ասպիրանտի տեղի համար կարող են դիմել մինչեւ 35 տարեկան (կանանց դեպքում մինչեւ 40 տարեկան) անձինք եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

https://docs.google.com/document/d/1aW8TIsD5LQdy_wn5lFI5jskU8gMbcHFZh2BxgzvHo58/edit?usp=sharing

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ կրթաթոշակների վերաբերյալ ձեւանմուշների ներբեռնման համար անցնել հետեւյալ հղումով՝

https://appear.at/en/implementation/embedded-scholarship-application#c46705

Բոլոր հարցերով կարող եք գրել [email protected]  էլհասցեին։