Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ, որի 2/3-ը պետք է լինի նույն դեպարտամենտից։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 31-ը։
Օգտակար հղումներ․
- 2022-23 ակադեմիական օրացույց՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/academic-calendar/
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկն ըստ դպրոցների եւ դեպարտամենտների՝https://erasmus.uniwa.gr/en/erasmus/course-catalogue/
- Դեպարտամենտների Էրազմուս+-ի պատասխանատուներ՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/coordinators-erasmus/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
- Վիզաների մասին՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/visa-info/
- Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: