Շարժունության պատմություն․ իմ դասավանդման փորձը Բոկուի համալսարանում

Էրազմուս+ ծրագրի շրջանակում 2022 թ․ մարտի 2-ից մինչեւ 11-ը մասնակցել եմ դասավանդման եւ վերապատրաստման Վիեննայի բնական ռեսուրսների եւ կենսական գիտությունների համալսարանում (BOKU): Այցի ընթացքում ներկա եմ եղել կենդանաբանական գիտությունների դասերին, ինչպես նաեւ դասախոսություններ եմ կարդացել առաջին կուրսի մագիստրանտների համար՝ «Առաջադեմ անասնաբուծություն» դասընթացի շրջանակում։

Ուսանողներին ներկայացրել եմ Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը եւ զարգացման ուղիները, Նիդեռլանդներից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից եւ Շվեյցարիայից Հայաստան ներմուծված մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների հարմարեցման եւ կլիմայավարժման գործընթացը։ Առանձին անդրադարձ եմ կատարել տավարի տեղական ցեղերի եւ Ավստիայից ներկրված մաքրացեղ կենդանիների եւ դրանցից ստացված խառնածինների կերակրման, խնամքի եւ պահվածքի պայմաններին ու համակարգերին։

Դասերին զուգահեռ նաեւ քննարկումներ են անցկացվել կաթի եւ մսի արտադրության տարբեր համակարգերի եւ ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Հետաքրքիր էր նաեւ հաղորդակից լինել հենց իրենց՝ մագիստրանտների փորձին, քանզի նրանցից շատերը ալպյան երկրների ֆերմերներ են:

Հագեցած ծրագրի մի մասն էլ հանդիպումներն էին հարակայուն եւ օրգանական գյուղատնտեսության մասնագետների հետ, որոնց ընթացքում քննարկել ենք նախկինում իրականացրած համատեղ ծրագրերի արդյունքները, Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ոլորտում առաջիկա ծրագրերի վերաբերյալ հարցեր։

Ավստրիացի գործընկերների հետ քննարկել ենք նաեւ բակալավրիատի եւ մագիստրատուրայի «Կենդանիների բուծում» եւ «Անասնաբուծական գիտություններ» կրթական ծրագրերի համեմատական ցուցանիշները։

Կարծում եմ, ընդհանուր առմամբ, շարժունությունը երկկողմանի արդյունավետ էր եւ օգտակար երկու բուհերի միջեւ ծավալված համագործակցության ամրապնդման ու զարգացման համար։

Ժիրայր Չիթչյան

Անասնաբուծության ամբիոնի դասախոս, գյուղ․ գիտ․ թենածու, դոցենտ