Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ հերթական «դեսանտը» երեկ՝ հունվարի 24-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազի, Ուջանի եւ Ուշիի հիմնական դպրոցներում էր։ Այս անգամ դպրոցականների հետ հանդիպեցին ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը։
Արագածոտնեցի դպրոցականների համար հետաքրքիր էին Ագրարայինի ներկայացուցիչների հետ շփումը, համալսարանում սովորելու հեռանկարներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ նոր ներդրված մասնագիտությունները։
ՀԱԱՀ մասնագետների այցելությունները դպրոցներ եւ իրենց՝ դպրոցականների այցելությունները համալսարան. անկացվում են Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի կազմած հստակ ժամանակացույցի համաձայն։ Այսօր արդեն ՀԱԱՀ մեկ այլ խումբ այցելեց Արմավիրի մարզ։