Ծեծված-չարչրկված, բայց ճշմարիտ խոսք է՝ տեսածն ավելի հիմնավոր է արմատավորվում: Դառնում է անջնջելի: Անմոռանալի:
Երեկ, սեպտեմբերի 7-ին պարենամթերքի տեխնոլոգիաների առաջին կուրսի ուսանողները ճանաչողական այց են կատարել Ձորակ գյուղ, որտեղ Էկոֆիշի գործարանն է գտնվում:
Ուսանողները տեսել են ձկների մշակման, սառեցման գործընթացը, եղել են ձկնկիթի արտադրամասում:
Բնականաբար, բազում հարցեր են ծագել, որոնց սիրով-հանգամանորեն-մատչելի պատասխանել են ընկերության գիտակ-բանիմաց աշխատակիցները:
Մեր նոր համալրումը վերադարձել է խիստ տպավորված եւ հիմա ավելի հասկանալի ու հիմնավորված է դարձել շատ կարեւոր՝ մասնագիտության ընտրության մասին հարցի պատասխանը: Նրանք հիմա հաստատապես գիտեն, թե ուր են եկել եւ ինչու: