ՀԱԱՀ ճամբարը գտնվում է Կոտայքի մարզի Աղավնաձորի հրաշագեղ ու գողտրիկ բնության գրկում եւ առաջարկում է՝
- Բովանդակալից ու հետաքրքրաշարժ առօրյա․ յուրահատուկ օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
- Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ ու գործնական պարապմունքներ խելացի գյուղատնտեսության թեմաներով։
- Այցելություններ պատմամշակութային վայրեր՝ Ծաղկաձոր, Սեւանավանք, Հանքավան, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, հետաքրքրաշարժ եւ ուսուցողական արշավներ՝ գեղատեսիլ բնաշխարհը բացահայտելու նպատակով:
- Մարզական եւ ինտելեկտուալ խաղեր ու մրցումներ:
- Երեքանգամյա բարձրակարգ սնունդ՝ մեր հմուտ խոհարարների կողմից:
- Այցելություն ժամանակակից ջերմատուն, Մարմարիկի ջրամբար, ինտենսիվ այգիներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով:
- Խարույկահանդես յուրաքանչյուր օրվա ավարտին:
- Հատուկ հրավիրյալ հյուրեր, որոնք կներկայացնեն իրենց հաջողության բանաձեւը ագրոմասնագիտական կայացման ճանապարհին:
- Հարմարավետ սենյակներ՝ տաք եւ սառը ջրով ապահովված անհատական սանհանգույցներով:
Ապահովվում է ճամբարականների երկկողմանի տեղափոխումը:
Ճամբարում պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը:
Ագրոճամբարը գործելու է հետեւյալ հերթափոխներով՝
- hունիսի 20-ից 26-ը ներառյալ,
- հուլիսի 4-ից 10-ը ներառյալ,
- հուլիսի 18-ից 24-ը ներառյալ,
- օգոստոսի 1-ից 7-ը ներառյալ:
Ագրոճամբարում յոթնօրյա հանգստի արժեքը մեկ հերթափոխի համար 68 հազար դրամ է:
Ձեր նախընտրած հերթափոխին կարող եք ամրագրել Ագրոճամբարի՝ հենց Ձեր երեխայի համար նախատեսված հանգստի հնարավորությունը՝ լրացնելով դիմում-հայտը այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Ծրագրի համակարգող՝ Արաքս Հակոբյան
Հասցե` Կորյունի 19
Հեռ.` +37495 528036, +37491 957707
Էլփոստ` [email protected]